«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

25 տարեկան, հետախույզ-դիպուկահար  Լուսինե-ի ( անունը փոխված է)հետ  զրուցել է  «Այսօր» կայքի լրագրող   Յանա Շախրամանյանը,  իսկ  թույլտվության սահմաններում փորձել է լուսանկարել   Լիլիան Գալստյանը:

 

 «Միշտ մտածել եմ, որ եթե, Աստված չանի, լինի պատերազմ` կգնամ առաջին գիծ. հաստատ»: Առաջին նախադասությունն է, որ 25-ամյա դիպուկահար Լուսինեն ասում է ինձ հետ զրույցում ու ժպտալով ավելացնում. «Դե հիմա էլ եմ առաջին գծում, ուղղակի հիմա այլ է, երևի հանգիստ է ավելի…»:

 

;

Լուսինեն փոքրամարմին է, տեսքից` 25 տարեկան էլ չես տա: Ծնողների ու եղբոր հետ է ապրում, ովքեր, իր խոսքով, դեռ փոքր տարիքից են համակերպվել իր «ոչ սովորական» լինելու հետ:

 

«Տնեցիներս վաղուց էին նկատել, որ ես մի տեղում նստող չեմ: Շատ ակտիվ էի: Եղբայրս ինձանից մի քիչ է փոքր, բայց համեստ է: Զբաղվում է համակարգիչներով ու երբ տանն եմ` մենք հիմնականում կռվում ենք (ժպտում է)»,- պատմում է Լուսինեն ու ընթացքում քանդում-ձգում է իր զինվորական կոշիկների կապերը:

 

«Դպրոցն ավարտելուց հետո որոշեցի ընդունվել ոստիկանական ակադեմիա: Լավ էի կրակում: Հետո` ծանոթներից մեկն ասաց, որ հատուկ նշանակության զորքերում աղջիկներ են ընդունում: Այդպես էլ եկա այստեղ, ուր հիմա իմ երկրորդ ընտանիքն է»,- ասում է Լուսինեն ու բացատրում.

 

«Լսած կլինեք երևի, որ աղջիկներն ավելի լավ են կրակում: Պատճառը հիմնականում շնչառությունն է, այնպես որ այս զինվորական մասնագիտությունով աղջիկներն ավելի արդյունավետ են աշխատում»:

 

Լուսինեին հանդիպեցի, երբ նա մասնակցում էր ուսումնական պարաշյուտային թռիչքների, որպեսզի հայկական զորախմբի կազմում մեկնի «Փոխհամագործակցություն-2013» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությանը մասնակցելու: Հարցնում եմ` ինչո՞ւ են հատուկ նշանակության զորքերի զինվորները նաև պարաշյուտով թռչել սովորում.

 

«Շատ կարևոր է, որ մենք կարողանանք կողմնորոշվել բոլոր իրավիճակներում: Ասենք, եթե պատերազմ է, մեզ համար ճանապարհ բացող չի լինելու: Պետք է թշնամու թիկունք կարողանանք հասնել բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով` ցամաքով, օդով ու ջրով»,- պատասխանում է:

 

«Հետախույզ-դիպուկահար լինելու համար առաջին հերթին համբերություն ու պինդ նյարդեր են պետք»,- ասում է Լուսինեն ու ավելացնում, որ պետք է լավ սնվել ու «փորձել մոռանալ ամենօրյա հոգսերը»:

 

«Դիտարկում կա, որ մի քանի րոպե է տևում: Մեկ այլ դեպքում դու, հնարավոր է, նույն դիրքով ստիպված լինես նստել մի քանի ժամ: Մի բան ասեմ, որ հնարավոր է տարօրինակ թվա ձեր ականջին, երբ սահմանին նշանոցից նայում ես դիմացդ` միշտ մտածում ես` հակառակորդն ուժեղ է քեզանից ու նույնն էլ նրանք են մեր մասին մտածում: Դա է ճիշտը: Քանի որ մի սահմանային ճշմարտություն կա, որով ուզում եմ կիսվել` սահմանին միշտ ուժեղ կլինի նա, ով երբեք չի թերագնահատի իր թշնամուն»,- ասում է Լուսինեն ու քթի տակ ժպտալով ավելացնում, որ սահմանային դիտարկումներից բացի մի քանի անգամ արդեն հասցրել է լինել «սահմանի այն կողմում»:

 

Լուսինեն դեռ չունի սեփական ընտանիք: Իր խոսքով` դեռևս պլաններ ունի բանակի` իր մասնագիտության հետ կապված: Բացի այդ խոստովանում է` դժվար է գտնել մի մարդու, ով կհամակերպվի այն բանի հետ, որ ասենք ամբողջ գիշեր տանը չի լինելու ու չի էլ պատասխանելու նրա զանգերին.

 

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ: Մտածում եմ, որ ամուսինս այս բնագավառից է լինելու, որովհետև քաղաքացիական անձը դժվար հասկանա ու ընդունի աշխատանքս: Չեմ էլ հասցնում սեփական ընտանիքս կազմելու մասին մտածել, բայց հաստատ գիտեմ` մի օր անպայման կունենամ իմ ընտանիքը»:

 

«Միշտ մտածում եմ, որ ամենակարևորը խաղաղությունն է: Մենք ուժեղ ենք հենց մեր խաղաղասիրությամբ: Ու ծնողներով ենք ուժեղ, ովքեր ամեն օր աղոթում են այդ խաղաղության համար ու սպասում երեխաներին բանակից»,- ասում է Լուսինեն, երբ խնդրում եմ ամփոփել մեր զրույցը…

 

Նյութը ամբողջությամբ ՝  Aysor.am

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

 

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

 

Սահմանային զորամասի կանայք

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

 

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

 

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

 

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

 

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

 

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

 

Մարիամի մեդալը

 

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

 

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

 

Նրան Ռեմբո էին ասում…

 

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

 

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

 

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

 

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

 

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

 

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

 

Դիտումների քանակը` 5220

Գլխավոր էջ