Որքան քվե են ստացել քաղաքական ուժերը, որոնց ցուցակները կանայք էին գլխավորում

 

Ինչպես հայտնի է,  դեկտեմբերի 5-ին  հանրապետության 36 համայնքներում կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից 44 քաղաքական ուժերի  ցուցակներից միայն երեքն էին կանայք գլխավորում, որոնցից երկուսը գործող համայնքապետեր են ՝   Էջմիածնում Դիանա Գասպարյանը («Քաղացիական պայմանագիրը» )  և Ամասիայում  Ջեմմա Հարությունյանը («Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինք) , երրորդը Սյուզաննա Ավետիսյանն էր , ով առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով Ջերմուկում: Ընտրությունների նախնական արդյունքներով, այդ երեք կանանցից միայն երկուսը կարող են կրկին գլխավորել իրենց համայնքները: Ավելի ստույգ դրա մասին հնարավոր կլինի խոսել ավագանիները ձևավորելուց հետո: 

 

 

Ընտրությունների նախնական  արդյունքներով,  Էջմիածնում  «Քաղացիական պայմանագիրը», որի ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանը հավաքել է առավելագույն թվով ձայներ (54,48%) : Դա նշանակում է, որ Դիանա Գասպարյանը կպահպանի իր պաշտոնը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 «Էջմիածին» կուսակցությունների դաշինք – 3872 քվե կամ 36,52%

Իրական ժողովրդավարական կուսակցություն – 273 քվե կամ 2,57%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 150 քվե կամ 1,41%

«Հայրենատէր» կուսակցություն – 528 քվե կամ 4,98%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 5776 քվե կամ 54,48%

 

 

Ամասիաjում «Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է գործող քաղաքապետ Ջեմմա Հարությունյանը, ստացել է  ընտրողների 38,27%-ի ձայները: Այստեղ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Ամասիա-արփի» կուսակցությունների դաշինքը – 1199 քվե կամ 38,27%

Հայաստանի հանրապետական կուսակցություն – 717 քվե կամ 22,89%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 1217 քվե կամ 38,84%

 

 

 

Ջերմուկում «Ապրելու երhկիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է  Սյուզաննա Ավետիսյանը, ստացել է  ընտրողների ձայների ընդամենը 4,07%-ը:

 Այստեղ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Ապրելու երhկիր» կուսակցություն 118 քվե կամ 4,07%

«Մեր համայնքը» կուսակցությունների դաշինք 236 քվե կամ 8,14%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 2544 քվե կամ 87,75%

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրված կուսակցություններից երեքի ցուցակները կանայք են գլխավորում

 

Առավել մեծ թվով կին թեկնածուներ են առաջադրվել Ջերմուկում, Վաղարշապատում, Խոյում/ ինֆոգրաֆիկա

 

 

Դիտումների քանակը` 839

Գլխավոր էջ