Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը
Մարտի 15-26-ը Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը (CSW-65): Հիշեցնենք, որ այս ու նախորդ նստաշրջաններում Կանանց կարգավիճակի հանձնաժողովում նախագահող երկիր է հանդիսանում Հայաստանը (նախագահ` Մհեր Մարգարյան):
Ըստ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանին ընդառաջ հրապարակված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության բարձրացմանը, մենք հեռու ենք որոշումների կայացման մակարդակում լիակատար հավասարություն ձեռք բերելուց, և կանանց նկատմամբ բռնության դրսևորումները, այդ թվում առցանց տիրույթում, նույնպես տարածված են: Հասկանալի է, որ COVID-19 համաճարակն ավելի է խորացրել մարտահրավերները կանանց իրավունքների, որոշումների կայացմանը և հասարակության մեջ նրանց հավասար մասնակցության տեսակետից:
- Կանայք կազմում են ողջ աշխարհի խորհրդարանականների 25% տոկոսը աշխարհում, և միայն երեք երկրներում կանանց ներկայացվածությունը խոչրհրդարանում 50% է կամ ավելի:
- Խաղաղություն հաստատելու հետ կապված պաշտոնական գործընթացներում կանայք կազմում են բանակցողների միայն 13%-ը, միջնորդների 6%-ը և ստորագրողների 6 %-ը:
- 2020 թ.-ին Fortune-ի տվյալներով 500 խոշոր բիզնես ընկերությունների միայն 7.4% են ղեկավարել կանայք:
- Աշխարհի ընդամենը 22 երկրների ղեկավարներն են կին:
- 87 երկրներից ՝ COVID-19-ի արձագանքման աշխատանքային խմբերի կազմը միայն 3.5%-ի դեպքում է եղել ըստ սեռի հավասարակշռված:
- Առաջընթացի ներկա տեմպերով, իշխանության բարձրագույն պաշտոններում գենդերային հավասարության հասնելու համար կպահանջվի ևս 130 տարի:
COVID-19 համավարակի արձագանքնմանը վերաբերող վերջին տվյալները փաստում են, որ թեև աշխարհում հազվադեպ է գենդերային հավասարություն նկատվում աշխատանքային խմբերի կազմում և որոշումների կայացման հարցում, այնուամենայնիվ, մի շարք երկրներում, որտեղ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, համաճարակի արձագանքը հատկապես արդյունավետ է եղել: Երբ ավելի շատ կանայք են որոշումներ կայացնելու դիրքերում, ընդունվում են ավելի ընդգրկուն որոշումներ, հաշվի են առնվում բազմազան կարծիքներ , և ստեղծվում են տարբեր լուծումներ:
Մարտի 15-ից մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (ԿԿՀ) 65-րդ նստաշրջանը կենտրոնանալու է առաջընթացի, բացերի ուսումնասիրման և հասարակական կյանքում լիարժեք հավասարության հասնելու գլոբալ ճանապարհային քարտեզի վրա: Բացի վերը նշված հիմնական թեմայից հանձնաժողովը կանդրադառնա նաև «Կանանց հզորացումը և կայուն զարգացման հետ կապը» 60-րդ նստաշրջանում համաձայնեցված եզրակացություններին:
Այս տարվա ԿԿՀ- ն կարևոր կամուրջ է հանդիսանում դեպի «Հավասարության ֆորում», որը կազմակերպում են ՄԱԿ-ի կանայք և Ֆրանսիայի և Մեքսիկայի կառավարությունները, երիտասարդության և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, և որը հասարակությունները փոխելու և COVID-19- ից վերականգնման ճանապարհին կանանց առաջնորդությանը հիմքը դնելու կարևոր նախաձեռնություն է: Ֆորումը կմեկնարկի օնլայն ռեժիմով Մեխիկո քաղաքում մարտի 29-ից 31-ը և կեզրափակվի Փարիզում 2021 թվականի հունիսի 30-ից հուլիսի 2-ը:
Նշենք, որ համաճարակի ֆոնին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը նույնպես կանցկացվի գրեթե ամբողջովին վիրտուալ: ՄԱԿ-ի Կանանց կողմից կազմակերպված միջոցառումները, ՄԱԿ-ի այլ գործակալությունների, կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ համատեղ, բաց են բոլորի համար և ներկայացված են ստորև: 100-ից ավելի պաշտոնական հարակից միջոցառումների (side events) մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
***
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կանանց իրավունքների, գենդերային հավասարության և կանանց առաջխաղացմանն առնչվող ոլորտներում քաղաքականություն մշակող հիմնական միջկառավարական մարմինն է, որը բաղկացած է 45 անդամ երկրներից, որոնք ընտրվում ենք չորս տարի ժամկետով։ Հայաստանն ընտրվել է հանձնաժողովի անդամ 2019-ից 2023 թվականների համար։ 2019թ-ի մարտի 22-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է Հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջանների նախագահ։ Հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը ընթանալու է մարտի 15-ից 26-ը՝ մեծամասամբ առցանց հանդիպումների ձևաչափով, ներառյալ՝ նախարարական 4 կլոր սեղան-քննարկումներ։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նաև անդամ երկրների, ՄԱԿ կառույցների կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ։
Մարտի 18-ին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպում է առցանց քննարկում` «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք քաղաքականության մեջ – 2021. հրապարակվել է նոր քարտեզը
Կանանց առաջնորդությունն աշխարհում վերջին 25 տարվա կտրվածքով/ ինֆոգրաֆիկա
Կանայք գործադիր իշխանության ղեկին. առաջին կին վարչապետից մինչ այսօր
Աշխարհում խորհրդարանականների 25,5%-ը կանայք են
Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի
Մարտի 8. Կանայք COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի առաջնագծում
Դիտումների քանակը` 1375