Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում
Կոնգրես-ՀԺԿ համապետական ցուցակում պատգամավորության 140 թեկնածու կա: ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ցուցակի համաձայն, նրանցից 45-ը կամ 31%-ը կանայք են:
Ցուցակում գրեթե ամեն չորրորդն է կին՝ ինչպես պահանջում է օրենքը: Համապետական ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:
Ցուցակում առաջին կինը չորրորդ հորիզոնականում է: Զոյա Թադևոսյանն է, ակտիվ գործիչ է, Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանի պրոֆեսոր: Հաջորդ կինը ցուցակի 8-րդ տեղում է, Լիդա Մելիքյանը ՀԱԿ-ից է, չի աշխատում:
Լուսինե Չալաբյանը (12-րդ տեղ) «ՆԱՏ» ՍՊԸ տնօրենն է, Անահիտ Մեսրոպյանը (24-րդ տեղ) ԵՊՀ դասախոս է, Մերի Վադանյանը (28-րդ տեղ) ուսուցչուհի է, Մարալ Կարապետյանը (92-րդ տեղ) Մխիթար Սեվաստացի կրթահամալիրում ուսուցչուհի է, Լարիսա Պետրոսյանը (136-րդ տեղ) Երևանի թիվ 161 դպրոցի ուսուցչուհի է:
Անահիտ Սաղաթելյանը (32-րդ տեղ) Փաստաբանների պալատի անդամ է: Ցուցակի 64-րդ տեղում գտնվող Էմմա Դավթյանը ևս պալատի անդամ է:
Անի Գևորգյանը (44-րդ տեղ) լրագրող է, այս ոլորտից նաև Եպրաքսյա Մեխակյանը (80-րդ տեղ), ով «Շրջապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է եւ աջաջադրվել էր Գյումրիի ավագանու ընտրություններում:
Ժասմենա Ալեքսանյանը (52-րդ տեղ) «Ֆարմեքս» ՍՊԸ գլխավոր հաշվապահն է, Նունե Թորոսյանը (56-րդ տեղ) աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում:
Կին թեկնածուներից 27-ը չեն աշխատում:
***
Կոնգրես-ՀԺԿ դաշինիքի տարածքային ցուցակներում 125 թեկնածու է ներառված, նրանցից 43-ը կամ 34.4 %-ը տոկոսը կանայք են, ընդ որում ընտրատարածքներից մեկում ՝ 4-րդ-ում, թեկնածուների կեսից շատը կանայք են:
Թիվ 1 ընտրատարածքում դաշինքի տարածքային ցուցակում ներառված է 5 թեկնածու, երկուսը կանայք են՝ Նարինե Հաբեթյանը և Կարինե Հովհաննիսյանը: Նրանք երկուսն էլ չեն աշխատում:
Թիվ 2 ընտրատարածքում 11 թեկնածուներից 5-ը կանայք են՝ պրոֆեսոր Զոյա Թադևոսյան, ԵՊՀ դասախոս Անահիտ Մեսրոպյան, Լիա Դալլաքյանը, ով չի աշխատում, «Ռինոս» ՍՊԸ-ում որպես վարսահարդար աշխատող Անուշ Կարապետյանը և Ժասմենա Ալեքսանյանը:
Թիվ 3 ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 12 թեկնածու, նրանցից չորս կանայք են՝ Քաղցրիկ Խոսրովյանն ու Աստղիկ Աղեկյանը չեն աշխատում, Լարիսա Պետրոսյանը թիվ 161 դպրոցի ուսուցչուհի է, Էմմա Դավթյանը՝
փաստաբան:
Թիվ 4 ընտրատարածքում դաշինքի կողմից պայքարելու է 13 թեկնածու, նրանց թվում 7 կին կա՝ Սոֆյա Յորդեկյանը, Արմինե Կետիկյանը, Ալլա Հովհաննիսյանը, Նարե Մուրադյանը չեն աշխատում, Լուսինե Չալաբյանը «ՆԱՏ» ՍՊԸ տնօրենն է, Զարինե Ստեփանյանը թերապևտ է:
Թիվ 5 ընտրատարածքում առաջադրված 12 թեկնածուներից երեքը կանայք են՝ Վարդուհի Բարսեղյան, Տաթևիկ Խանաղյան, Թագուհի Պետրոսյան: Նրանք բոլորն էլ չեն աշխատում:
Թիվ 6 ընտրատարածքում 9 առաջադրվածներից 3-ն են կանայք: Անահիտ Մանուկյանը ստոմատոլոգ է, Ժաննա Հովհաննիսյանն ու Անահիտ Կիրակոսյանը չեն աշխատում:
Թիվ 7 ընտրատարածքում ընդդիմադիր այս ուժն առաջադրել է 7 թեկնածու, որից երկուսը իգական սեռի ներկայացուցիչներ են: Ջուլետա Հակոբյանն ու Նինել Հարությունյանը չեն աշխատում:
Թիվ 8 ընտրատարածքում 8 թեկնածուներից երկուսն են կանայք՝ Մերի Վարդանյանն ուսուցչուհի է Վաղաշեն գյուղի դպրոցում, իսկ Անահիտ Սաղաթելյանը փաստաբան է:
Թիվ 9 ընտրատարածքում 11 թեկնածուներից 3-ն են կանայք՝ Վերոնիկա Դալլաքյանը, Սոֆյա Քալանթարյանը, Կարինե Մացակյանը չեն աշխատում:
Թիվ 10 ընտրատարածքում 9 թեկնածուներից 3-ն են կանայք՝ Անուշ Զուրաբյանը չի աշխատում, Մարինե Պետրոսյանը «Քաղսի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրենն է, Շուշան Պետրոսյանը «Հացավանի ԲՄՀ» վարիչն է:
Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված 12 թեկնածուներից չորսը կանայք են, նրանք բոլորն էլ՝ Ժաննա Ժամկոչյան, Յուղաբեր Ղազարյան, Անուշ Մաթևոսյան, Անահիտ Ղուկասյան չեն աշխատում:
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված է 10 թեկնածու, 3-ը կանայք են՝ Անի Գևորգյանը լրագրող է, Լիդա Մելիքյանը և Գոհար Հարությունյանը չեն աշխաում:
Թիվ 13 ընտրատարածքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքն առաջադրել է 6 թեկնածուի, երկոսւ կանայք են: Անահիտ Ջուլհակյանը Բերդի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի է, Մանե Մանուչարյանը չի աշխատում:
Հ. Կարապետյան
Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.
ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում
Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
Դիտումների քանակը` 3172