Մեր նպատակը՝ ամուր, սիրո վրա հիմնված ընտանիքն է /տեսանյութ

        «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հոկտեմբերի 1-ին ողջ օրը ակցիաներ է իրականացնելու Երեւանի տարբեր համայնքներում, իսկ հոկտեմբերի 2-ին` Կառավարության շենքի դիմաց: Այս ակցիաների շարքը նվիրված է հոկտեմբերի 1-ը ընտանեկան բռնության դեմ պայքարի օր հռչակելուն եւ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունմանը:

 

Այսօր կոալիցիայի անդամները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել են ընտանեկան բռնության ենթարկված մարդկանց վիճակագրությունն ու «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին` կոալիցիայի անդամ Պերճուհի Կաժոյանը նշել է, որ տղամարդիկ եւս ենթարկվում են ընտանեկան բռնության, սակայն նրանցից շատ քչերն են դիմում բռնության ենթարկված անձանց աջակցման կենտրոններին: Բանախոսի խոսքով` իրենց են դիմել ընդամենը 2-3 տղամարդիկ:

 

Ի դեպ,  «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը հավասարապես պաշտպանում է թե կանանց, թե տղամարդկանց իրավունքներն ու շահերը:

 

Մանրամասները տեսանյութում:

 


Կարդացեք թեմայի շուրւջ մեր կայքում.

 

««Մենք ցանկանում ենք բռնության ենթարկված կանանց տեղեկացնել, որ նրանք միայնակ չեն»

 

Դիտումների քանակը` 4534

Գլխավոր էջ