Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.

Ներկայացվել է  ԵՄ–ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված «Երեխայի իրավունքներիգործիքակազմը»

 ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական Միությունը և Գերմանական զարգացման համագործակցությունը  ներկայացրեցին  երեկ  Երեւանում    ԵՄ– ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված «Երեխայի իրավունքների գործիքակազմը»

 

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը:

Անգամ եթե առաջին հայացքից քաղաքականությունը կամ բարեփոխման ծրագիրը թվում է, թե չեն ազդում երեխաների իրավիճակի վրա, իրական կյանքում երեխայի հանդեպ չեզոք քաղաքականություն գոյություն չունի: «Կամա թե ակամա յուրաքանչյուր քաղաքականություն կամ բարեփոխիչ ծրագիր դրական կամ բացասական ազդեցություն է թողնում երեխաների կյանքի վրա: Այս Գործիքակազմի և փորձագիտական դասընթացի միջոցով մենք նպատակ ունենք աջակցելու զարգացման ոլորտում ներգրավված հայ փորձագետներին իրենց ամենօրյա աշխատանքում, որպեսզի նրանք կարողանան տեղեկացված և ռազմավարական որոշումներ կայացնել, որոնք դրական արդյունքների կբերեն երեխաների, հատկապես ամենախոցելիների կյանքում»,- ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում, տկն. Տանյա Ռադոչայը:

 

«ՄԱԿ-ի ուղենիշերից մեկն այն է, որ երեխան միայն աղքատության հետևանքով չպետք է հայտնվի խնամքի կենտրոնում»,- այսօր ԵՄ– ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մշակված «Երեխայի իրավունքների գործիքակազմը» գրքի ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա իր խոսքում նշեց, որ մի շարք իրավական փաստաթղթեր են մշակվել և աշխատանքներ են տարվում, որպեսզի երեխաները դուրս չմնան ընտանիքներից, ամրապնդվեն ընտանիքները:

 

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես իր խոսքում կարևորեց երեխայի իրավունքների պաշտպանությունն ու դրան ուղղված գործիքակազմը: Նա իր խոսքում նշեց, որ արդեն իսկ ավարտին են հասել «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որտեղ մեծապես կարևորվում է երեխայի իրավունքի պաշտպանությունը:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով «Երեխայի իրավունքների գործիքակազմը» ուղեցույցին, նշեց, որ այն պարզ հարցերի մասին է՝ ինչպես երեխաներին ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ինչպես նրանց պաշտպանել քաղցից, և ինչպես ապահովել որակյալ սննդով, ինչպես նվազեցնել բռնությունը ընտանիքում և տանը, ինչպես երեխաներին պաշտպանել սեռական շահագործումից, ինչպես նրանց պատրաստել կյանք մտնելուն, ինչպես նրանց համար որակյալ կրթություն ապահովել, ինչպես նպաստել նրանց մոտ ստեղծագործական մտածողության զարգացմանը, ինչպես օգնել նրանց գտնել, բացահայտել և հետամուտ լինել իրենց ձգտումներին և այլն:

 

Նշենք, որ  գործիքակազմի ներկայացմանը   կհաջորդի երկօրյա դասընթաց՝ զարգացման օրակարգում երեխայի իրավունքները ընդգրկելու վերաբերյալ: Դասընթացը նախատեսված է կառավարության, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար:

 

Գործիքակազմն  անցյալ տարի ընդունված Կայուն զարգացման 2030թ.-ի օրակարգի շարունակությունն է, որը մեկ անգամ ևս նշում է երեխաների և երիտասարդների առանցքային դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: 2014թ. ի վեր ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացրել են գործիքակազը մոտ 40 երկրներում:

 

Փորձագիտական դասընթացը մասնակիցներին հնարավորություն կընձեռի մշակել իրավունքների վրա հիմնված, երեխաների և երիտասարդների խնդիրները հաշվի առնող մոտեցումներ: Բացի Գործիքակազմից, այն նաև հիմնված է երեխայի իրավունքների դասընթացի վրա՝ մշակված Գերմանական զարգացման համագործակցության (GIZ) կողմից Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) աջակցությամբ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

Նպատակ թիվ 4 – Որակյալ կրթություն բոլորի համար

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

 

Դիտումների քանակը` 3808

Գլխավոր էջ