Հունիսի 12-ը Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Մանկական աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ ) կողմից և նշվում է ամեն տարի հունիսի 12-ին: ՄԱԿ-ի օրացույցում այդ օրը ներառվել է 2002-ից: Օրվա նպատակն է համատեղել կառավարությունների, գործատուների եւ քաղաքացիական հասարակության ջանքերը պայքարելու մանկական աշխատանքի դեմ, քանի որ այն վտանգում է երեխաների առողջությանը, խոչընդոտում նրանց զարգացումն ու կրթոթյունը՝ անդառնալի հետեւանքներ թողնելով երեխաների ողջ կյանքի վրա:
Օրվա այս տարվա թեման է «Կանգնեցնել մանկական աշխատուժի օգտագործումը մատակարարման շղթայի բոլոր ղակներում»: Այսօր ցանկացած շղթաներում՝ լինի դա գյուղատնտեսության եւ ձկնորսության, արտադրության եւ հանքարդյունաբերության, ծառայությունների եւ շինարարության ոլորտներում, անխնա օգտագործվում է երեխաների աշխատուժը: Մոտավոր հաշվարկներով, խոսքը այդ ոլորտներում ներգրավված 168 մլն երեխաների պաշտպանության մասին է: Երեխաների կողմից արտադրվող ապրանքներ եւ ծառայություններ սպառվում են միլիոնավոր մարդկանց կողմից:
Գրեթե 100 մլն աղջիկներ ու տղաներ այսօր զբաղվում են գյուղատնտեսությամբ, նշում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը ( ՊԳԿ) ՝ կոչ անելով պետություններին միջոցներ ձեռնարկել պաշտպանելու այդ երեխաներին:
«Սպառողները իրավունք ունեն պահանջելու, որ իրենց սեղանին դրվող սննդամթերքի կամ իրենց գագուստը արտադրվելու ընթացքում չի օգտագործվել երեխաների ծանր կամ հարկադիր աշխատանքը», – ասված է հայտարարության մեջ, որ ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի ուղերձում:
Դրա հետ մեկտեղ ՊԳԿ-ն եւ ԱՄԿ- նշում են, որ գուղատնտեսության մեջ մանակական աշխատանքի ոչ բոլոր ձեւերն են վտանգավոր են երեխաների համար, կամ արգելվում է միջազգային իրավունքի նորմերով. օգնություն մեծահասակներին գյուղական կյանքի անբաժանելի մասն է կազմում: Սակայն, հաճախ գյուղատնտեսության մեջ զնաղված լինելու պատճառով երեխաները չեն կարող դպրոց հաճախել, կամ աշխատում են վտանգավոր պայմաններում: Կրթությունից ետ մնալու պատճառով այդ երեխաները հետագայում էլ չեն կարողանա փախչել աղքատությունից:
Երեխաների աշխատանքը հաճախ անտեսանելի է պատկան մարմինների համար , քանի որ մանկական աշխատուժը հիմնականում ներգրավված է ոչ ֆորմալ տնտեսության ոլորտում է եւ դուրս է աշխատանքի տեսչության, արհմիությունների շատպանությունից, անհասանելի է երեխաների շահերը պաշտպանող կազմակերպությունների համար:
Նշենք, որ մանկական աշխատանքի օգտագործման հիմնախնդիրները կարգավորվում են դեռ 1973 թ. ընդունված ԱՄԿ-ի «Աշխատանոի ընդունվելու նվազագույն տարիքի մասին » թիվ 138 կոնվենցիայով , որը վավերացվել է 168 անդամ պետությունների կողմից , եւ 1999 թ. ընդունված Մանկական աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին թիվ 182Կոնվենցիայով , որը վավերացվել է ԱՄԿ անդամ բոլոր պետությունների կողմից:
Կայուն զարգացման օրակարգն էլ վերահաստատում է մինչեւ 2030 թ մանկական աշխատուժի օգտագործումը վերացնելու նպատակը: «Միասին աշխատելով, մենք կարող ենք ստեղծել ապագայում զբաղվածության այնպիսի աշխարհ, որտեղ տեղ չի լինի մանկական աշխատանքի», – ասված է ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերի օրվա կապակցությամբ ուղերձում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Փոքրիկ ձեռքերի ծանր բեռը» . Սիրիայի երեխաները կորցնում են իրենց մանկությունը…
Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.
Եվրոպայում 10 հազար միգրանտ երեխա է անհետացել
«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով
Երեխաների վաճառք և սեռական շահագործում. Հայաստանում է ՄԱԿ-ի փորձագետը
ՄԱԿ. Իսլամական պետության գրոհայինները երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում
Մանկական թրաֆիկինգ. 15 երեխա՝ 15 խեղված ճակատագիր…
215 միլիոն աշխատող երեխա աշխարհում
Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ
«Եթե կա մի բան, որ պետք է պարտադրել, դա կրթությունն է»
Դիտումների քանակը` 4700