Կրծքով կերակրում. լուսանկարների բացառիկ ցուցահանդեսՀայաստանում

Դեկտեմբերի 23-ին, ժամը 13:30` «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ»  պատկերասրահում (Վարդանանց 14/1, մուտքը` Վերնիսաժի կողմից), տեղի կունենա կրծքով կերակրման թեմային նվիրված մամուլի ասուլիս, ուր կքննարկվեն Հայաստանում կրծքով կերակրման ոլորտում առկա խնդիրները, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, ցուցահանդեսի նպատակը և այլն:

 

Խոսնակներ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենս, ցուցահանդեսի հեղինակ, «Մայրիկների ակումբ» հաղորդման հաղորդավար Մերի Ներսիսյան, Յունիսեֆի բարի կամքի դեսպան, երգչուհի Ալլա Լևոնյան:

 

Ասուլիսից անմիջապես հետո` ժամը 14:00-ին,  տեղի կունենա «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» կրծքով կերակրման թեմայով լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

 

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն 4 կին լուսանկարիչների` Անի Կիրակոսյանի, Արև Գրիգորյանի, Իննա Մխիթարյանի, Եվգենիա Էվոյանի լուսանկարները:

 

Ցուցահանդեսի ընթացքում կհնչեն օրորոցայիններ` կենդանի կատարմամբ, կամփովեն նաև «Կրծքով կերակրման սելֆի» ֆեյսբուքյան մրցույթի արդյունքները:

 

Միջոցառմանը ներկա կլինեն առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, հայտնի մայրիկներ, ցուցահանդեսի համար լուսանկարահանված մայրեր ու փոքրիկներ և այլք:

 

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «Մայրիկների ակումբ» հեռուստահաղորդումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք՝


Մայրիկների ակումբ, +374 91 510 410
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ +374 77 232 169

 

 

Հիշենք, որ  կրծքով սնուցումը կարող է  Հայաստանում տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կրծքով սնուցման մասին օրինագիծը ընդունվեց միաձայն

 

Օգոստոսի 1-7՝ Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթ

 

«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»

 

Խորհրդարանական լսումներ` կրծքով կերակրող մայրերին խրախուսելու վերաբերյալ

 

Կրծքով սնուցում. բնականից ճիշտը չկա

 

 

Դիտումների քանակը` 4376

Գլխավոր էջ