Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել
Barbie տիկնիկների գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել: Երկու այլ աղջնակների հետ տղան գովազդել է Moschino Barbie սերիան, որը 1959 թվականից այս տիկնիկն արտադրող Mattel ընկերության և իտալական Moschino նորաձևության տան համատեղ նախաձեռնությունն է:
Ավելի վաղ Moschino-ի կրեատիվ տնօրեն Ջերեմի Սքոթը հայտնել է, որ գարուն-ամառ հավաքածուի ստեղծման հարցում իրեն ոգեշնչել է հենց Բարբի տիկնիկը։ Նրա խոսքով, գովազդի մեջ տղային նկարահանելով փորձել են կոտրել կարծրատիպը, որ Barbie –ն միայն աղջիկների համար խաղալիք է:
Mattel ընկերության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով տղայի ներգրավումը ռեկլամում, ասել է, որ դրանով իսկ ուզում էին ընդգծել, որ նորաձեւության աշխարհում կարեւորը ոչ թե սեռն է, այլ կրեատիվությունն ու երեւակայությունն է:
Moschino Barbie-ի վաճառքն սկսվել էր անցյալ շաբաթ՝ սահմանափակ քանակով: Մեկ տիկնիկի գինը 150 դոլար է եղել։ Խմբաքանակն արդեն վաճառվել է:
Գովազդը YouTube-ում հայտնվել է հոկտեմբերի 30-ին, եւ բավականին մեծ քանակով դիտումներ է ունեցել:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կոտրել կարծրաիպերը. Bratz տիկնիկները նշանավոր կանանց տեսքով
Ի՞նչն է ստիպում մարդկանց դիմել պլաստիկ վիրաբույժին
Barbie-ի գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել
Փրկե՛ք ձեր դուստրերին/ տեսահոլովակ
Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը
Գեղեցկությունը զոհեր է պահանջում
Ինչպե՞ս փրկել հայուհիներին գեղեցկության կարծրատիպերից
Դիտումների քանակը` 2894