Կացնահարված արդարադատություն…

Շենգավիթում տեղի ունեցած կացնահարության դեպքը վրդովմումնքի մեծ ալիք է առաջացրել … Այն ուղղված է  իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների   եւ դատավորների դեմ, ովքեր  կարող էին կանխարգելել  իրադարձությունների  ողբերգական ավարտը…

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության իրավաբանները դիմելու են ՀՀ արդարադատության նախարարին և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Նելլի Բաղդասարյանի, Մանուշակ Պետրոսյանի, Արշակ Խաչատրյանի և Սևակ Համբարձումյանի նկատմամբ` պահանջելով այդ դատավորների լիազորությունների դադարեցման միջնորդությամբ դիմել Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով, որ սույն գործով նրանց կատարած դատական սխալն է, որ հանգեցրել է ողբերգական հետևանքների:

 

Սոցիալական ցանցերում  վերընշված դատավորներին  «կացին»  մականունն են դրել:   Քաղաքացիական նախաձեռնությամբ  ստորագրահավաք է  կազմակերպվել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված   պահանջով՝ անհապաղ  դադարեցնելու  դատավորներ Նելլի Բաղդասարյանի (Շենգավիթի դատարան), Սեւակ Համբարձումյանի, Մանուշակ Պետրոսյանի եւ Արշակ Խաչատրյանի (Վերաքննիչ դատարան) լիազորությունները , քանի որ նրանց   որոշումների արդյունքում ազատ էր արձակվել կնոջը պարբերաբար բռնությունների ենթարկող եւ հասարակության համար վտանգ ներկայացնող  Վլադիկ Մարտիրոսյանը

 

Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը վճռել էր պայմանական ազատ արձակել  բռնարարին ՝  համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու:Վերաքննիչ դատարանի երեք դատավորները ուժի մեջ էին թողել Բաղդասարյանի կայացրած որոշումը, թեեւ դատախազը բողոքարկել էր այն՝ ներկայացնելով հստակ փաստեր, որոնք ապացուցում էին, որ Վլադիկ Մարտիրոսյանին անհրաժեշտ է կալանքի տակ պահել:

 

Ստորագրահավաքին կարելի է միանալ  այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ողբերգություն, որը կարելի էր կանխել…

Կացնահարված արդարադատություն

Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…

 

 

Դիտումների քանակը` 3820

Գլխավոր էջ