Հանուն իրավունքների եւ արդարության. աշխարհի շուրջ 2000 ֆեմինիստների ֆորումը Բրազիլիայում
Այս օրերին ՝ սեպտեմբերի 8-11-ը Բրազիլիայի Բահիա նահանգում անցնում է AWID-2016 ֆորումը, որին մասնակցում են 120 երկրներից ժամանած 1854 պատվիրակներ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից , ինչպես նաեւ անհատ ֆեմինիստներ:
AWID-ը (Association for Women’s Rights in Development)՝ Կանանց Իրավունքների Զարգացման Ասոցիացիան, 3-4 տարին մեկ ֆորում է անցկացնում, որի ժամանակ քննարկվում են աշխարհում կանանց իրավունքներին, գենդերային հավասարությանը եւ դրանց առնչվող այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Այս տարվա՝ թվով 13-րդ ֆորումի գերնպատակը ոչ թե որեւէ կոնկրետ խնդրի քննարկումն է, այլ միասնական աշխատանքի համար ավելի էֆեկտիվ եղանակներ գտնելն է:
Ֆորումի խորագիրն է «Ֆեմինիստական ապագաներ: Կառուցելով միասնական ուժ՝ հանուն իրավունքների եւ արդարության»: Այս տարի առաջարկվում էր ավելի քան 200 սեսիաներ, որոնց մի մասին կարելի էր հետեւել օնլայն այս հղումով:
Ֆորումի նպատակներն են՝
- Ամփոփել նախորդ 20 տարիների ձեռբերումները
- Գնահատել ներկայիս իրողությունը
- Ուսումնասիրել ռամավարություններ
- Ոգեշնչել, եւ նոր լիցքեր հաղորդել կանաց շարժմանը
Ֆորումի աշխատանքային լեզուն անգլերենն է, սակայն սեսիաներից շատերը թարգմանվել են նաեւ ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն եւ արաբերեն լեզուներով:
«Արաբական գարունն ու կանանց նկատմամբ բռնությունը», «Տնտեսական արդարություն եւ կանանց իրավունքներն աշխատավայրում», «Ֆեմինիստական իսլամ», «Աֆրիկյան կանայք եւ փողը», «Կառուցելով շարժում՝ անհավասարության դեմ պայքարելու համար». սրանք այս տարվա ֆորումին ընդգրկված քննարկումներից ընդամենը մի քանիսն են: Աշխարհի բոլոր տարածաշրջաններում կանանց իրավունքների վերաբերյալ քննարկում է լինելու:
Ֆորումի մասին առավել մանրամասն AWID-ի պաշտոնական կայքում եւ ֆեյբուքյան էջում
Հայաստանից եւս մասնակիցներ են մեկնել AWID ֆորումին: Ֆորումից ստացած նրանց տպավորություններին WomenNet.am- ը կանդրադառնա հաջորդ հրապարակումներում:
Արման Ղարիբյան
Կարդացեք նաեւ մեր կայքում AWID-ի նախորդ ֆորումի մասին.
«Կանանց շարժման նոր օրակարգը` տնտեսական իշխանության վերափոխում» – «Կինը եւ քաղաքականությունը» թերթի հատուկ թողարկում
Դիտումների քանակը` 3108