Մեկնարկել է ‹‹Երիտասարդ կանայք հանուն Կովկասի խաղաղության» մրցանակի թեկնածուներին առաջադրելու գործըթացը

«Դեմոկրատիան այսօր» հկ-ն  հայտարարում է, որ   այս տարվա  ‹‹Երիտասարդ կանայք հանուն Կովկասի խաղաղության»  մրցանակին   հավակնող  թեկնածուների   առաջադրման   հայտերի  ընդունման վերջնաժամկետը 2016 թ. հուլիսի 15-ն է :

 

Թեկնածուներին  կարող են ներկայացնել  առանձին անձինք կամ խմբեր:  Թեկնածուի ինքնաառաջադրումը  չը ընդունվում: Դիմումի ձևաթղթերը լրացնելուց և ներկայացնելուց առաջ, անհրաժեշտ է տվյալ թեկնածուի համաձայնությունը: Եթե դա հնարավոր չէ, ապա խնդրվում է պարզաբանել, թե ինչու չեք կարող ստանալ համաձայնությունը:

 

 

Այն   կարող է ներկայացվել հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով, սակայն անգլերենով և / կամ ռուսերենով թարգմանությունը պարտադիր է.

 

Ընտրական հանձնաժողովների զեկույցների հիման վրա` ‹‹Հարավային Կովկասում հանուն խաղաղության կանանց նախաձեռնության›› խորհուրդը որոշում է հաղթողին: Մրցանակին հավակնող անվանակարգերը (թեկնածությունները) հայտարարվելու են 2016 թ. օգոստոսի 15-ին:

 

Հիշեցնենք, որ  ‹‹Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակի›› հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց կարևորագույն դերի ճանաչման, ինչպես նաև մարդու իրավունքների վերականգնման պաշտպանության նպատակով:

 

Սույն մրցանակի ստեղծման գաղափարի հիմքում խաղաղության և մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր, մարդու իրավունքների պաշտպանության մեծ ջատագով և խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությունն է:

 

Պարգևը նախատեսված է աջակցելու խաղաղության կառուցողների նոր սերնդին: Պարգևի նպատակն է ճանաչել երիտասարդ խաղաղարարների ներդրումը խաղաղության կառուցման գործում, ինչպես նաև նրանց խրախուսել և աջակցել՝ դրանով իսկ նրանց հնարավորություն տալով զգալու պատասխանատվություն ոչ միայն իրենց համայնքների, այլեւ այն աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են:

 

Մրցանակին կարող են հավակնել 25-ից մինչեւ 45 տարեկան երիտասարդ կանայք կամ այն կազմակերպությունները, որոնք իրենց համայնքներում ներդրում են ունեցել խաղաղության ամրապնդման գործում: Նրանք պետք է լինեն այն անձինք, որոնց խաղաղարար և իրավապաշտպան գործունեությունը հայտնի է հասարակությանը: Դա կարող է լինել քաղաքացիական ակտիվության, գիտական աշխատանքի, լրագրողական հրապարակումների, սոցիալական հոդվածների օգտագործման արտահայտություն` որպես գործունեության միջոց: Տվյալ գործունեությունը պետք է երկարաժամկետ ներգործություն ունենա խաղաղության և վստահության ստեղծման գործընթացի վրա: Անձի կամ կազմակերպության աշխատանքի աշխարհագրական վայրը կամ ներկա բնակության վայրը էական չեն, կարևորը նրանց գործունեությունն է և դրա կապը կովկասյան տարածաշրջանի հետ:

 

Մրցանակին հավակնող անվանակարգերը (թեկնածությունները) հայտարարվելու են 2016 թ. օգոստոսի 15-ին:

 

Մրցանակաբաշխությունը  տեղի կունենա   սեպտեմբերի 7-9՝ Երևանում անցկացվող  ամենամյա  միջազգային  կոնֆերանսի  շրջանակում:

 

  • Համաժողովին մասնակցելու հայտն այստեղ

 

Այս տարվա  կոնֆերանսի թեման է  «Ռազմական բյուջե – խաղաղության բյուջե և դրանց ազդեցությունը կանանց վրա»:

 

Նախաձեռնության մասին առավել մանրամասն.

 

 

 

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

 

«Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը ». 1325 բանաձեւի դասերը

 

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

 

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

 

Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր

 

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

 

Հայտնի են «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» 2015-ի մրցանակակիրները


 

«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»-2015 մրցանակները կհանձնվեն հունիսի 4-ին

 

 

«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները

 

 

Իննա Հայրապետյան. « Մենք բոլորս Կովկասից ենք, մեր կանայք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը»…

 

 

«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…

 

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

 

Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»

 

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

Դիտումների քանակը` 2801

Գլխավոր էջ