Հայտնի են «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»-ի մրցանակակիրները

Այսօր՝ մայիսի 22-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ հրապարակվեցին  WomenNet.am  կայքի կողմից  հայտարարված «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»լրագրողական մրցույթի արդյունքները: Նորարար կանանց գործի, նվիրումի մասին պատմող մի քանի տասնյակ պատմություններից ընտրվեցին լավագույն տասը: Նրանց հեղինակ լրագրողներն ու հերոսներն արժանացան խրախուսական մրցանակների:

 

Հիշեցնենք, որ մրցույթը մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերին «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակում, որը անցկացվում է WomenNet.am – կայքի կողմից  Lush Charity Pot բարեգործական նախաձեռնության աջակցությամբ:  Ըստ մրցույթի պայամաննեևի,   ներկայացվող  նյութերը պետք է պատմեին  այն կանանց մասին, ովքեր նորարար գաղափարներ են առաջ տանում  ցանկացած ոլորտում ՝ լինի դա տնտեսության, բիզնեսի, քաղաքականության,   գյուղատնտեսության, գիտության մեջ կամ սոցիալական կյանքում,  տեղեկատվական  տեխնոլոգիաների կամ արվեստի բնագավառում:

 

Ժյուրիի որոշմամբ «Կին նորարարների թոփ տասնյակը» ձևավորվել է լրագրողներ Սոնա Մարտիրոսյանի, Լիա Խոջոյանի, Արման Ղարիբյանի, Մարիաննա Ղահրամանյանի, Գայանե Սարգսյանի, Անուշ Ներսիսյանի, Մարջան Չոբանյանի՝ գրեթե հավասար միավորներ ստացած լրագրողական աշխատանքների շնորհիվ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի անդամները խոստովանեցին՝ ընտրությունը բարդ էր, կարդում էին ու իրենցից անկախ տարվում կին նորարարների արած գործերով,  իրենց շրջապատում  փոփոխություններ բերելու նրանց համառությամբ… Հետո հիշում էին, որ պետք է  գնահատեն ոչ թե հերոսի, այլ նրան ներկայացնող լրագրողի աշխատանքը… Բոլոր դեպքերում ժյուրիի գնահատմամբ,  մրցանակակիրները կարողացել են առավել քան համոզիչ ներկայացնել իրենց հերոսուհիների  նորարար գործելաոճը …  «Կերպարները շատ հետաքրքիր են, պայծառ: Այդ նորարությունները մարդկանց կյանքեր են փոխել»,- ասաց ժյուրիի նախագահ, փորձագետ  Լիլիթ Զաքարյանը:

 

 

Ժյուրիի անդամներն էլ, հերոսների մասին պատմող լրագրողներն էլ նշում էին, որ թե կանանց հետ զրուցելիս, թե նրանց մասին գրելիս ու  հետո կարդալիս մեծ ոգևորություն են ապրել: «Երբ կարդում էի նյութերը, մտածում էի, իսկ ես ինչ կարող եմ նախաձեռնել: Անընդհատ մտածում էի, որ մի բան էլ ես ստեղծեմ»,-խոստովանեց ժյուրիի անդամ,  հոգեբան Մարիաննա Աբովյանը:

 

WomenNet.am-ի խմբագիր Թամարա Հովնաթանյանն էլ խոսելով մրցույթի հիմնական նպատակների մասին   ընդգծեց, որ իրենց առաջնոևդվել են  կին նորարարներին հանրության համար տեսանելի  դարձնելու նապատակադրմամբ: « Այս թեմայով պատմությունները անակախ մրցույթներից և ծրագրերից   եղել են ու միշտ կլինեն մեր կայքում, քանի որ մենք  չափազանց  կարևորում ենք կանանց դերը նորարար գաղափարներ առաջ մղելու հարցում»,-նշեց նա: Նրա դիտարկմամբ կանանց կողմից իրականացվող  ,նորարարությունները հետաքրքիր առանձնահատկություն ունեն. նրանց հիմքն ու դրդապատճառների հաճախ ոչ թե անձնական ամբիցիաներն են, այլ շրջապատին օգնելու, համայնքի կայնքը բարելավելու ու փոխելու  միտումն է:  Բացի այդ, ցանկացած նորարարական գաղափար  սկզբնական փուլում թերահավատորեն է ընդունվում,  իսկ եթե դրա հեղինակը կին է ապա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ գործ ունենք կրկնակի թերահավատության հետ, ինչը սակայն չի կանգնեցնում կանանց, այլ  հակառակը՝  դժվարությունները  հաղթահարելու կամք ու  նոր ուժ է  հաղորդում  նրանց:

 

 

Սոնա Մարտիրոսյանը մրցույթի շրջանակում ներկայացրել է ավելի քան մեկ տասնյակ պատմություններ, դրանցից երեքը մրցանակակիր դարձան.  ««Pepen»-ոտ աղջկա երազանքներն ու հաղթանակները», «Փոխել երկիրը՝ կրթության միջոցով. Լարիսա Հովհաննիսյանի անվերապահ սիրո ֆենոմենը», «Մելանյա Եփրեմյան. Վարդենիսում «հեղափոխություն» արած կինը»: Իր շնորհակալական խոսքում, Սոնա Մարտիրոսյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ իր հաղթած պատմությունների բոլոր հերոսների  գործունեության թիրախային խմբում երեխաներն են՝ նրանց կրթությոինը, զարգացումը, առողջության վերականգնումը, ժամանցի կազմակերպումը: «Երբ երկար ես զբաղվում լրագրությամբ, կորցնում ես ամեն օր հերոսներով հիանալու կարողությունը, որովհետև ժամանակի ընթացքում լավ, բարի, խելացի, տարբերվող մարդկանց հանդիպելը սովորական բան է դառնում: Բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցույթի կազմակերպիչներին, քանի որ այս նախագծի շրջանակում ես այնպիսի կանանց հանդիպեցի, որոնցից ամեն օր կարելի է նոր բան սովորել, կարելի է դրանցով ամեն օր հիանալ»,-ասաց լրագրողը:

 

 

Լրագրող Լիա Խոջոյանի՝ «Էմմա Մարաշլյանի հինն ու նորը համադրելու արվեստը» պատմության հերոսուհին էլ նշեց, որ այս ամենը սիրո ու նվիրումի արդյունք է: Հենց նման կերպ գործելու հաստատակամությամբ յոթ տարի առաջ Մոսկվայից տեղափոխվեց Երևան: Նա մյուս կանանց էլ կոչ արեց նպատակին հասնելու համար հաղթահարել  խոչընդոտող վախերը, լինել առաջինը, հավատալ իրենց ուժերին:

 

Հաղթած պատմությունների բոլոր հերոսուհիների ուղերձները համընկնում էին՝ կանգ չառնել, շարունակել սովորել, գործել, գաղափարին նվիրվել, աշխատել սիրով, անվախ, աճ ապահովել ամեն օր: Ցանկություններն էլ շատ չէին տարբերվում՝ ունենալ ավելի լավ հայրենիք, որտեղ այլ խնդիրների հետ լուծված կլինի նաև գենդերային հավասարության խնդիրը, և հարկ չի լինի իրավունքների պաշտպպանության, հնարավորությունների ապահովման մասին խոսելիս առանձնացնել կանանց ու տղամարդկանց:

 

 

 

Հ. Կարապետյան

Տեսագրությունը՝ Արմինե  Գևորգյանի

Լուսանակարները՝  Լիլիլան Գալստյանի 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

WomenNet.am –ը ներկայացնում է  հայ կին նորարարների թոփ տասնյակը

 

Հայ կին նորարարների թոփ տասնյակ մրցանակաբաշխություն  / լուսանկարներ 

 

Հայտնի  են «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»-ի մրցանակակիրները

 

 

 

Դիտումների քանակը` 6655

Գլխավոր էջ