Լրագրողական մրցույթ. «Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը»


«ՕՔՍՖԱՄ» միջազգային կազմակերպությունը և

«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը

«ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակում հայտարարում  են 

լրագրողական նյութերի մրցույթ

«Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով :

 

 

Թեմայի առանցքային խորագրերն են.

–        ‹‹Քաղաքականությունը կանանց գործն է. խոչընդոտներ և լուծումներ››,

–  ‹‹Հաջողության բանաձեւ. կանանց տնտեսական ձեռքբերումներից դեպի քաղաքական մասնակցություն››,

–       ‹‹Կանայք ՏԻՄ ընտրություններում. մրցավազքի առանձնահատկությունները››:

 

 

Ո՞վքեր կարող են մասնակցել

 

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները  ՀՀ ողջ տարածքից:

Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված  լինեն     2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

Մրցույթի մասնակից բոլոր նյութերն անմիջապես կտեղադրվեն «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի ֆեյսբուքյան էջում:

 

 

Մրցանակները

 

Լավագույն աշխատանքները կարժանանան  մրցանակների, որոնք  սահմանվելու են հետևյալ երեք  անվանակարգերում.

  • Ռադիո-հեռուստատեսային նյութ
  • Տպագիր հոդված
  • Առցանց հոդված

 

 

Նյութերի ներկայացման  վերջնաժամկետը

 

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մինչեւ դեկտեմբերի 10-ը:

 

Ժյուրիի կազմը

 

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ եւ լրագրության ոլորտում մասնագետներ:

Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու ՝

–         բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը,

–         տեղեկատվության հավաստիությունը,

–         նյութերի մատուցման ստեղծագործական ոճը,

–         նյութերի գենդերային զգայունությունը:

 

Մրցույթին ներկայացվող նյութերի ձևաչափ

 

–        Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված հոդվածի կրկնօրինակը,  հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝ լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL):

–        Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv:

Յուրաքանչյուր մասնակից  կարող է ներկայացնել մեկից երեք լրագրողական նյութ:  Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

 

Ինչպե՞ս դիմել

 

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել academyoffamily@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան, Թումանյան 35/11 հասցեով:

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել մրցույթի համակարգող Գոռ Պետրոսյանին՝  academyoffamily@gmail.com  էլ. հասցով կամ 091 510 410 հեռախոսահամարով:

Նյութերի հետ անհրաժեշտ է  ներկայացնել կից գրանցաթերթիկը: Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:

 

 

Մասնակցության հայտ

 

Ամսաթիվ  _

Անձնական տվյալներ

Անուն, ազգանուն _

Լրատվամիջոց _

Կոնտակտային տվյալներ

Հեռախոս _

Էլ.Հասցե_

Հասցե _

Ներկայացվող նյութի/նյութերի ձևաչափը`

տպագիր

էլեկտրոնային

ռադիո-հեռուստատեսային

 

Ստորագրելով սույն հայտը՝ հավաստում եմ, որ ծանոթացել եմ մրցույթի կանոններին ու պայմաններին և համաձայն եմ դրանց:

Հավաստում եմ նաև, որ լրացված տվյալները համապատասխանում են իրականությանը, և որ ներկայացված նյութը/նյութերը իմ հեղինակային աշխատանքն է/են:

 

Ստորագրություն_______________________________

 

 

 

Դիտումների քանակը` 3981

Գլխավոր էջ