Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Այսօր  Երևանում՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած  Aurora Dialogues քննարկումների ժամանակ ներկայացվեցին «Ավրորա» մրցանակի կողմից հրապարակված The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։

 
Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները և այն, թե ովքեր են ի վիճակի լուծել դրանք։ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից և Իրանից հետազոտությանը մասնակցած բոլոր 4.600 հարցվողները ներկայիս և առաջիկա հինգ տարիներին հումանիտար ամենահրատապ մարտահրավերների շարքի առաջին տեղում նշել են ահաբեկչությունը, ապա՝ հարկադիր միգրացիան։

 

 

«Առաջին անգամ չենք առերսվում տեղահանման ճգնաժամի հետ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո տեղահանումների նման  բարձր մակարդակ չի եղել, ինչպես այսօր է»,-  քննարկումների ժամանակ ասաց Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ Դեյվիդ Թոլբերթը:

 

Ըստ նրա, նման տեղահանումները միտումնավոր քաղաքականության, մարդու իրավունքների սաստիկ խախտումների, որոշ քաղաքականության ձախողումների արդյունք է: Դեյվիդ Թոլբերթի խոսքով, ակնառու է, որ այս ճգնաժամի հարցում մեծ պատասխանատվություն են կրում միջազգային համայնքի՝ որպես ընդհանուր դերակատար, վարած քաղաքականության ձախողումները:

 

 

Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ դոկտոր Շիրին Էբադին խոսեց մասնավորապես Մերձավոր Արևելքում, Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ստեղծված այսօրվա վիճակի ամբողջ պատասխանատվությունը չպետք է բարդել Արևմուտքի վրա:

 

 

Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանիի խոսքով, երբ որ փախստականների ճգնաժամն ի հայտ է գալիս, տեղահանվածները, այդ ճգնաժամի կտրվածքով, դառնում են  հարց. «Սակայն դա հարց չէ, մարդիկ ենք, ովքեր անցնում են ծանր ժամանակներով, տառապում են: Նման իրավիճակում են հայտնվել քաղաքականությունը կազմողների պատճառով»:

 

 

«Այսօր այնպիսի միտում կա, որ փախստականներին օգտագործում են քաղաքական օրակարգերի համար: Սա ամենաբիրտ բանն է, որ որևէ մեկը կարող է թույլ տալ իրեն: Կոչ եմ անում այստեղից՝ չօգտագործել  փախստականներին  քաղաքական օրակարգերի նպատակով: Վտանգավոր հարց է դա: Փախստականներն իրական մարդիկ են, կանայք, երեխաներ, որոնց մասին պետք է հոգ տանել»,- ասաց Հինա Ջիլանին:

 

 

Նշենք, որ  ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության կողմից   հրավիրված  Aurora Dialogues շրջանակում  քննարկվեց նաեւ  «Փրկելով աշխարհի փախստականներին՝ Սիրիա եւ այլուր» թեման: Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը զեկուցեց հակամարտությունների կանխարգելման եւ լուծման գործում իր ունեցած ներդրման եւ որպես առաջամարտիկ՝ «Պաշտպանելու պարտավորություն» նախաձեռնության հետ համատեղ գործունեության մասին։ Նիստի պատվավոր մասնակիցները  քննարկեցին  հարկադիր միգրացիայի բուն պատճառներն ու դասերը, վերլուծեցին այն տարբերակները, որոնցով մարդասիրական համայնքը տարբեր կառույցների հետ համագործակցելով կարող է քայլեր ձեռնարկել այդ հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »

Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»

Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով

«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց

«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ

«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը

«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու

100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները

Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք

Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում

Դառնալով մեկ ուրիշը …

Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…

«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

«1915 թվականի կնոջ դեմքը»

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

Լեսկոն նրա անունը չէր…

Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են

 

Դիտումների քանակը` 3135

Գլխավոր էջ