Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»
«Մեր խնդիրները չեն կարող լուծվել առանց կանանց: Առանց կանանց հնարվոր չէ լուծել հակամարտությունները, պայքարել ահաբեկչության դեմ, նպաստել տնտեսության զրագացմանը»,- Aurora Dialogues քննարկումների ժամանակ ունեցած ելույթում ասաց ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգը:
Միաժամանակ նա հավելեց, որ աշխահում աղքատների, չկրթվածների մեծ մասը կանայք են, նրանց արգելում են սեփականություն ունենալ:
«Զարմացնող իրականությում է: Բայց երբ առերեսվում ես լուրջ մարտահրավերների, ինչու՞ դրանց դիմակայելու հարցում անտեսել կնոջ տաղանդը»,- ասաց Նենսի Սոդերբերգը:
Հետազոտությունը, ըստ նրա, ցույց է տալիս, որ եթե կանայք ավելի ազատ են լինում, կառավարությունն ավելի արդյունավետ է գործում, ավելի լավ է արձագանքում մարդկանց, եթե կանայք ազատ են բիզնես վարելու հարցում, ավելի մեծ տնտեսական աճ է ապահովվում, երբ կրթված են լինում, առողջապահական ոլորտում են ընդգրկված լինում, նրանց ընտանիքները, համայնքն ավելի լավ է ծաղկում, երբ որ հավասար իրավունքներ են ունենում, ազգերն ավելի լավ, կայուն են լինում, խաղաղ ու անվտանգ:
«Ես չեմ ասում կանայք ավելի լավն են, քան տղամարդիկ»,- շեշտեց նա՝ միաժամանակ հավելելով, որ կանայք նոր հնարավորություններ են ընձեռում, նոր եկամուտներ են ապահովում:
Նենսի Սոդերբերգի խոսքով, կանայք հսկայական դերակատարություն ունեն խաղաղության գործում, կանայք հզոր գործիքներ ունեն կոնֆլիկտների կանխարգելման գործում:
Նշենք, որ Aurora Dialogues քննարկումները հրավիրվել էին ապրիլի 23-ին 100 LIVES եւ «Ավրորա» մրցանակ նախաձեռնության կողմից՝ աշխարհի առաջատար գիտնականների, բարերարների, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլոտի առաջատարների մասնակցությամբ: Այն մասնագիտական քննարկումների շարք է՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին աշխարհում։
Aurora Dialogues-ի շրջանակում քննարկված չորս թեմաներից մեկն էր՝ «Կանանց դերը միջազգային մարդասիրական համայնքում» : ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ Նենսի Սոդերբերգի նախագահությամբ նիստն ընթացավ միջազգային մարդասիրական համայնքի՝ լայն եւ տարաբնույթ փորձ ունեցող բացառիկ կին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նիստի ընթացքում գնահատական տրվեց կանանց ներդրմանը մարդասիրական գործին եւ այն դերին, որոնք վերջիններս կարող են կատարել իբրեւ սոցիալական փոփոխության գործոն։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »
Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»
Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց
«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ
«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 2891