Յոթը Արտաշատից . նախընտրական հեռուստառեպորտաժ
Սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզկենտրոն Արտաշատի ավագանու կազմում ընդգրկվելու համար պայքարի հայտ է ներկայացրել 48 թեկնածու, որոնցից 7-ը կանայք են:
Նրանց թվում են.
- Նելլի Ալոյանը-անկուսակցական, ինքնաառաջադրված;
- Աննա Գալստյանը-ԲՀԿ անդամ է, առաջադրված է կուսակցության կողմից, ԲՀԿ կանանց մարզային խորհրդի անդամ է;
- Թինա Մարգարյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենն է;
- Կարինե Միքայելյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, «Ռոբադա» ՍՊԸ տնօրենն է;
- Հերիքնազ Նազարյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, նախկին ավագանու անդամ;
- Արմինե Սարգսյանը-անկուսակցական է, ինքնաառաջադրված, Արտաշատի ավագ դպրոցի ուսուցչուհի է;
- Արաքսյա Ստեփանյանը– «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցության անդամ է, առաջադրված է կուսակցության կողմից։
Հիշեցնենք, որ ավագանին կազմված է 15 անդամից և նախկին ավագանու կազմում 2 կին կար ՝ Նազարյան Հերիքնազը և Հայրապետյան Ռուզանը։
Առաջադրված բոլոր թեկնածուները իրար համարում են համախոհներ և պատրաստ են սատարել միմյանց: Ինչ վերաբերում է յոթ թվի մոգականությանը, կատակում են ՝ «Հավատա՛նք մոգական թվին»…
Դիտեք Մենք TV -ի ռեպորտաժը Արտաշատում առաջադրված կին թեկնածուների մասին.
Ռեպորտաժը՝ Անուշ Մարգարյանի
Կարդացեք թեկնածուների մասին մեր կայքում.
Արմինե Սարգսյան. «Իմ պարտականությունն է նպաստել սիրելի քաղաքի զարգացմանը»
Նելլի Ալոյան.«Արտաշատի բնակիչը վաստակել է արժանապատիվ ապրելու իրավունքը»
Արաքսյա Ստեփանյան. «Երբ պատրաստ ես քո ողջ ներուժը ներդնել ի նպաստ ծննդավայրիդ»
Աննա Գալստյան. «Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք»
Կարինե Միքայելյան. «Արտաշատ քաղաքի ցանկացած խնդիր նաև իմ խնդիրն է»
Հերիքնազ Նազարյան. «Արտաշատցուն վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքն և զգացողությունը»
Դիտումների քանակը` 1799