«Կին- հերոս՝ գյուղատնտեսության ոլորտում»
Մարտի 8-ին, Երևանում՝ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ
«Օքսֆամ-ՄԲ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի և
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի
կողմից հայտարարված`
«Գյուղամթերքների արտադրության ոլորտի կին հերոս»
մրցանակաբաշխությունը:
Մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 100-ից ավելի կանայք` Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Տարիքային սահմանափակում չկար, ամենատարեց մասնակիցը – 76 տարեկան էր, իսկ ամենա երիտասարդը՝ 19 տարեկան:
Ի դեպ, հայտեր էին ներկայացրել ոչ միայն Օքսֆամի շահառուները, անհատ ձեռներեցներից շատերը նոր բացահայտում էին մրցույթի կազմակերպիչների համար:
Մրցույթի մասնակիցներից 11-ը արժանացան մրցանակների, և ս 6-ը խրախուսական շնորհակալագրեր ստացան: Թեպետ բոլոր այն կանանց, ովքեր հայտ էին ներկայացրել՝ պատմելով իրենց անցած ճանապարհի և արված աշխատանքի մասին, արդեն իսկ կարելի է դժվարությունների դեմ պայքարում կին հերոսներ համարել:
Շնորհավորում ենք՝
«Գյուղամթերքների արտադրության ոլորտի կին հերոս»
կոչմանը արժանացած բոլոր կանանց.
Աիդա Ավետիսյանին, Շիրակի մարզ, Ամասիա գյուղ;
Վերա Գրիգորյանին, Արագածոտնի մարզ, գյուղ Օշական;
Արմինե Ասուլյանին, Լոռու մարզ , գյուղ Լոռի Բերդ;
Ալվարդ Շահնազարյանին, Գեղարքունիքի մարզ, գյուղ Թթուջուր;
Սառա Ալիշանյանին, Արարատի մարզ, գյուղ Գինեվետ;
Էմմա Հակոբյանին, Տավուշի մարզ գյուղ Գանձաքար;
Գայանե Պետրոսյանին, Տավուշի մարզ, գյուղ Ակնաղբյուր;
Արմենուհի Ստեփանյանին, Սյունիքի մարզ, գյուղ Դարբաս;
Նաիրա Մնացականյանին, Վայոց Ձորի մարզ, գյուղ Հերմոն;
Հայկուշ Ենոքյանին, Արմավիրի մարզ, գյուղ Ակնաշեն;
Սաթենիկ Ղազարյանին, Կոտայքի մարզ, գյուղ Արամուս:
Շնորհավորում ենք նաեւ՝
խրախուսական պատվոգրեր ստացած կանանց.
Շաղիկ Մխիթարյանին, Տավուշի մարզ, գ. Ակնաղբյուր;
Ջավահիր Դալլաքյանին, Լոռու մարզ, ք. Շամլուղ;
Աղունիկ Հազրյանին, Շիրակի մարզ, գ. Արեգնադեմ;
Ռիմա Սիմոնյանին -Արարատի մարզ, գ. Արևշատ;
Սուսաննա Մովսիսյանին -Արարատի մարզ, գ. Շահումյան;
Նարինե Մկրտչյանին -Վայոց Ձորի մարզ, գ. Արենի;
“Լուսաբեր” կանանց կոմիտեին, Արարատի մարզ, գ. Նիզամի:
Տես նաեւ այլ նյութեր այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Քարից հաց քամող» կին հերոսները
«Մայրս միշտ ասում էր` դու ծնվել ես գյուղի համար»…
«Երջանկություն է, երբ մարդը իր սիրած գործով է զբաղվում»…
«Ասացի՝ հետները երգում եմ, սիրով են հոգի առնում»…
Դիտումների քանակը` 5781