Պեկին+20. Քարոզարշավի ամփոփում
Womennet.am –ը ամփոփում է
« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» տեղեկատվական քարոզարշավը
Քարոզարարշավի նպատակն էր լուսաբանել Պեկին +20– միջազգային գործընթացը, որի մասն է կազմում նաև Հայաստանը:
1995-ին Պեկինում կայացած Կանանց դրության ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային գագաթնաժողովում 189 պետությունների կառավարությունները, այդ թվում Հայաստանի կառավարությունը, պարտավորություններ ստանձնեցին կյանքի կոչելու կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը: Այս գաղափարը ամրագրվեց գագաթնաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրում, որոնք ողջ աշխարհի համար «ճանապարհային քարտեզ» դարձան գենդերային հավասարության ապահովման գործում: Այդ նույն մոտեցումը արտացոլվեց այս տարվա հունիսին մեկնարկած` Պեկին+20 գործընթացի կարգախոսում ` «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին» :
«Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» մեր քարոզարշավի ընթացքում ներկայացվել են Պեկին+20 գործընթացները պարզաբանող բոլոր այն հիմնախնդիրները, որոնք ներառված են Պեկինի գործողությունների ծրագրի 12 խնդրահարույց բնագավառներում:
1. Կանայք և Աղքատությունը,
2. Կանայք և Կրթությունը ,
3. Կանայք և Առողջապահությունը,
4. Բռնությունը կանանց նկատմամբ,
5. Կանայք և Զինված հակամարտությունները,
6. Կանայք և Տնտեսությունը,
7. Կանայք և Որոշումների ընդունումը,
8. Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները,
9. Մարդու իրավունքները,
10. Կանայք և ԶԼՄ–ները,
11. Կանայք և Շրջակա միջավայրը,
12. Աղջիկները:
Քարոզարշավը սկիզբ էր առել 2014-ի հունիսին եւ տևեց մինչև 2015-ի մարտը, երբ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը (2015) ամփոփեց «Պեկին+20» -ի արդյունքները և նախանշեց հետագա անելիքները::
Քարոզարշավի ընթացքում լույս տեսան «Կինը եւ քաղաքականությունը» թերթի 5 հատուկ համարներ, որոնք դուք կարող եք գտնել մեր կայքի արխիվում այստեղ հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Կանանց համար Գլոբալ հիմնադրամին, Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին, ԵԱՀԿ- ի երեւեանյան գրասենյակին եւ Օքսֆամի հայաստանյան գրասենյակին քարոզարշավի անցկացմանը աջակցելու համար:
Կարդացեք Պեկին+20 գործընթացի մասին պատմող նյութերը մեր կայքում.
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…
Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները
Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը
Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները
Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ
Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ
Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում
Դիտումների քանակը` 9118