Գիտաժողովի հրավեր

Գենդերային անհավասարությունը աշխատաշուկայում

 

 

Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը  (ԳՀԱԿ) կազմակերպում է իր առաջին միջազգային  գիտաժողովը`   «Գենդերային անհավասարությունը  աշխատաշուկայում.  հիմնախնդիրները և լուծումները  լոկալ և գլոբալհամատեքստերում» խորագրով:

 

Գենդերային անհավասարությունները աշխատաշուկայում և դրանից բխող կանանց աղքատությունը  համաշխարհային հիմնախնդիրներ են: Կանանց եկամուտները շարունակում ենկազմել տղամարդկանց եկամտի երկու երրորդը, և «աղքատության ֆեմինիզացիան» համընդհանուրսոցիալական և տնտեսական հիմնախնդիր է դառնում գրեթե բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես զարգացող երկրներում ու գյուղական վայրերում:

 

Ըստ ՄԱԿ–ի կանանց հարցերով զբաղվող կազմակերպության տվյալների` վերջին քսանտարիների ընթացքում գյուղական շրջաններում բացարձակ աղքատության մեջ ապրող կանանց թիվնաճել է 50%–ով: Միևնույն ժամանակ կանանց աշխատանքը աշխարհի գրեթե բոլոր երկրներում չի ընդունվում, ըստ այդմ` նաև համապատասխան գնահատականի չի արժանանում: Ինչպես ՄԱԿ–իկանանց հարցերով զբաղվող կազմակերպության դիտարկումներն են ցույց տալիս, կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց վաստակի 50%–ից փոքր–ինչ ավելին: Կանանց համար  բավարար չափով հասանելի չեն նաև կրթության և աջակցության ոլորտի բազմաթիվծառայություններ: Բացի դրանից` ընտանիքում ու հասարակական կյանքում կանանցմասնակցությունը որոշումների կայացման հարցում «մինիմալիզացված է»:

 

Այսպիսով` կանանց ներդրումը ընտանիքի տնտեսվարության մեջ շարունակում է մնալչարժևորված,  քանի որ նույն գնահատականը չի տրվում նրանց տնային աշխատանքին, ինչպես դա արվում է վարձատրվող աշխատանքի դեպքում: Մինչդեռ, եթե այդ նույն չվարձատրվող աշխատանքըներառվի տնտեսական արտադրությունը չափող վիճակագրության մեջ, համաշխարհայինտնտեսությունը կաճի մոտավորապես 11 տրիլիոն դոլլարով:

 

Չնայած նրան, որ կանանց համար գենդերային անհավասարությունները և դրանից բխողհետևանքները (համապատասխան սոցիալական պաշտպանության և այլ անհրաժեշտ գործոններիբացակայությունը,  ընտանեկան բռնությունները, թրաֆիկինգը,  առողջական խնդիրները և այլն)համաշխարհային հիմնախնդիրներ են, աշխատաշուկայում կանանց վիճակի բարելավմանն ուղղվածքաղաքականությունը և պրակտիկ գործողությունները ոչ բավարար չափով են իրագործվում:Նեո–լիբերալ բարեփոխումները, որոնք նպատակաուղղված են բոլոր ոլորտներում զարգացնելուգենդերային հավասարության ապահովման քաղաքականությունները, ձախողվում են` փոխարենըհաճախ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստելով գենդերային բևեռացմանը:

 

Գենդերային սեգրեգացիան աշխատաշուկայում Հայաստանի ամենակարևորհիմնախնդիրներից է: 2011 թ. տղամարդկանց 51%–ը և կանանց 49%–ը տնտեսապես ակտիվ են եղելաշխատաշուկայում: Կանայք բավարար չափով ներկայացված չեն եղել տնտեսության բոլորոլորտներում` բացառությամբ կրթության (82%), առողջապահության և սոցիալական աշխատանքիոլորտների (82%):

 

Ըստ սեռերի բաշխվածության` 2011 թ. տղամարդկանց ամսական մաքուր եկամուտը եղել է 185եվրո (93 936 դրամ), իսկ կանանց եկամուտը՝ 115 եվրո (59 061 դրամ):  35–39 տարեկան կանանց շրջանում գործազրկության ամենաբարձր ցուցանիշը կազմում է(22.7), նույն տարիքի տղամարդկան մոտ` (16.1): Կանանց և տղամարդկանց գործազրկությանպատճառները բավականին տարբեր են: 2011թ.–ին  աշխատատեղերի կրճատման (66%  կանայք և44% տղամարդիկ) և  ընտանեկան հանգամանքների պատճառով (12% կանայք և միայն 1%տղամարդիկ) ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են կորցրել իրենց աշխատանքը: Հոկտեմբերի 7–ին կայանալիք գիտաժողովը ամենից առաջ շեշտադրելու է գենդերային անհավասարության պատճառներն ու հանգամանքները հայկական, ինչպես նաև առհասարակ համաշխարհային աշխատաշուկայում:

 

Գիտաժողովը տեղի կունենա 2013թ.–ի հոկտեմբերի 7-ին Երևանի պետականհամալսարանում (Ալեք Մանուկյան 1, Պալյանների դահլիճ):

 

Գիտաժողովի նյութերը  կարող են լինել հետևյալ թեմաներով`

  • Կանայք և տղամարդիկ որպես աշխատուժ.
  • Գենդերային սեգրեգացիան և խոչընդոտները աշխատաշուկայում.
  • Վարձատրության գենդերային ճեղքվածքը.
  • Կանանց չվարձատրվող աշխատանքը.
  •  Աղքատության ֆեմինիզացիան.
  •  Գործազրկության և ոչ լրիվ զբաղվածության գենդերային ասպեկտները.
  • Միգրացիան և գենդերային դերերի փոփոխությունները աշխատաշուկայում.
  •   Հավասարակշռված աշխատանքը և ընտանեկան պարտականությունները.
  • Աշխատաշուկայում գենդերային հավասարություններին ուղղված քաղաքականությունները և պրակտիկաները:

 

 

Ելույթների տեսա–մեթոդաբանական հիմքերն ու հիմնական արդյունքները նկարագրող համառոտ շարադրանքը (մինչև 500 բառ), ինչպես նաև համառոտ ինքնակենսագրությունը` հայերեն կամ անգլերեն, կարող եք ուղարկել մինչև 2013թ. օգոստոսի 1-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով` genderlead@yahoo.com

 

Ներկայացված ելույթները կտպագրվեն ԳՀԱԿ–ի կողմից:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն (հասցե` Ալեք Մանուկյան 1, 436 սենյակ, հեռ. ` (37410) 57 06 73, էլ.հասցե` genderlead@yahoo.com:

 

Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

Դիտումների քանակը` 4527

Գլխավոր էջ