Ստորագրե՛ք կոչը

 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է անում  միանալ  ստորագրահավաքին՝

 

Ընդունե՛ք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը հիմա

 

 

Ընտանեկան բռնությունը տարածված և լուրջ խնդիր է Հայաստանում: Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ 2012 թվականին գրանցվել է ընտանիքում բռնության 766 դեպք, 5 կին մահացել է՝ թողնելով 12 մանկահասակ երեխա: Մինչդեռ, հազարավոր կանայք աջակցության համար զանգահարում են թեժ գծերին:

 

 

Հայաստանի կառավարությունը մերժել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, և դրա պատճառով մենք կորցնում ենք թանկարժեք ժամանակ, անմեղ մարդկային կյանքեր, և թողնում ենք կանանց անպաշտպան և ենթարկված անմարդկային վերաբերմունքի և նվաստացումների իրենց ընտանիքներում: Գենդերի հիման վրա բռնությունները կամ ատելության հանցագործությունները յուրահատուկ են և ներառված չեն սովորական քրեական կամ քաղաքացիական կառույցների պատասխանատվության շրջանակներում: «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի բացակայությունը ծանրացնում է բեռը պետական մարմինների վրա, քանի որ, վերջիվերջո, սա հանրային առողջության, ինչպես նաև տնտեսական լուրջ խնդիր է:

 

 

Ընտանեկան բռնությունը միայն կանանց խնդիրը չէ. այն ազգային և մարդու իրավունքների խնդիր է: Հայաստանի կառավարությունը ստորագրել է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնցից ելնելով այն  պարտավորվում է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը, պաշտպանել կանանց իրավունքները: Չընդունելով այս կարևոր օրենսդրությունը՝ կառավարությունը հայերին և ամբողջ աշխարհին ուղարկում է շատ կարևոր հաղորդագրություն, որ  այն չի կատարի իր պարտավորությունները և որ ընտանեկան բռնության կանխարգելումը այն համարում է ցածր կարևորության խնդիր:

 

Ընտանեկան բռնությունը աններելի է:

 

 

Ես բարձրացնում եմ իմ ձայնը`

ի աջակցություն «Ընտանեկանբռնության մասին» օրենքի ընդունման,

քանի որ ժամանակն է պայքարելու ընտանեկան բռնության դեմ:

 

 

Մենք ունենք Ձեր օգնության կարիքը:

 

 

 

Առանց պատրվակների, առանց բացառությունների, առանցհետաձգումների.

 

 

ԸՆԴՈՒՆԵ՛Ք ՕՐԵՆՔԸ ՀԻՄԱ:

 

 

 

Ծանոթացեք  նաև Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոակիցիայի ՝ ՀՀ  նախագահին  և   ՀՀ վարչապետին  ուղղված  Բաց նամակին :

 

 

 

Դիտումների քանակը` 3856

Գլխավոր էջ