ՍՏՈՐԱԳՐԵՔ ԿՈՉԸ

Վերջ բռնաբարություններին

 

 

 Կանանց համար գլոբալ հիմնադրամը  կոչ է անում ստորագրել  ուղերձը`

ընդդեմ սեռական բռնությունների  

 

Ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց ամբողջ Հնդկաստանում՝ արտահայտելու համար իրենց զայրույթը Դելիում 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարության և հետևած մահվան կապակցությամբ, այնպես էլ փոքր բողոքի ցույցեր տեղի ունեցան Օհայոում, որոնք դատապարտում էին 16—տարեկան աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու փաստը ավագ դպրոցի ֆուտբոլիստների կողմից:

 

Միլիոնավոր կանայք ապահով չեն իրենց տներում, փողոցներում, աշխատավայրում: Հնդկաստանում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ կնոջ բռնաբարություն է տեղի ունենում, և բռնաբարություն գործողների միայն 25 %-ն է արձանագրված դեպքերում ձերբակալված կամ դատապարտված: Միացյալ Նահանգներում կինը սեռական հարձակման է ենթարկվում յուրաքանչյուր 2 րոպեն մեկ, և ոստիկանություն դիմած դեպքերի միայն 24 %-ն է ավարտվում ձերբակալությամբ:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵ՛Ք ՀԻՄԱ

 

 

 

Չնայած նրան, որ Հնդկաստանը, Օհայոն և ամբողջ աշխարհում տարածված հակամարտությունները տարբեր են, նրանք ունեն շատ ընդհանրություններ: Գենդերային բռնությունը շատ խորը արմատներ ունի, որը սպանում է կանանց և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Հակամարտություններում կանանց մարմինները դաժանաբար օգտագործվում են որպես պատերազմի զենք: Եվ առավել հաճախ բռնաբարության մեղադրանքները  թեթևացվում են, փրկվածները մեղադրվում են և արդարությունը մերժվում է:

 

 

Ներկայումս արմատական փոփոխություն է անհրաժեշտ: Միայն փողոցներում ոստիկանների ավելացումը և իրավական համակարգերի բարելավումը չի փոխի ստատուս քվոն: Մենք պետք է փոխենք նաև երկար ժամանակ արմատացած համոզմունքները սանկցիաների չարաշահման, ոտնձգությունների և կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Կանանց գլոբալ հիմնադրամը Հնդկաստանից դրամաշնորհառուների հետ միասին, Բռնաբարությունները դադարեցնելու և կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու միջազգային քարոզարշավը և Միացյալ Նահանգների քույր կազմակերպությունները պահանջում են ՄԱԿ-ից` Բան կի Մունի ղեկավարությամբ ստիպել աշխարհի առաջնորդներին առաջնային նշանակություն տալ սեռական բռնության խնդրին :

 

 

Խնդրում ենք միացեք մեզ հիմա այս միջոցառումները ձեռնարկելիս: Ստորագրեք կոչը ստորև և Կանանց համար համաշխարհային հիմնադրամը մեր գործընկերների հետ միասին կուղարկի ձեր ստորագրությունները Միացյալ Ազգերի քարտուղարին այս տարի մարտին, երբ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովը կհանդիպի՝ քննարկելու կանանց նկատմամբ բռնությանը վերջ դնելու հարցը:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵՔ ԿՈՉԸ

 

 

 

Հարգելի Միացյալ Ազգերի գլխավոր քարտուղար Բան Կի – Մուն

 

 

Բռնաբարության և սեռական ոտնձգության մշակույթին ամբողջ աշխարհում պետք է վերջ դնել: Բռնաբարությունը և սեռական բռնության այլ ձևերը միայն կանանց խնդիրը չեն, դրանք սոցիալական խնդիրներ են, որոնք խոչընդոտում են յուրաքանչյուր ազգի առաջընթացը և վերաբերվում են  յուրաքանչյուր քաղաքացու:

 

Շեշտը դնելով կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր տեսակների կանխարգելման և վերացման վրա՝ մենք պահանջում ենք, որ բոլոր պետությունների ղեկավարները առաջնային կարևորություն տան կանանց նկատմամբ սեռական բռնության վերացման խնդրին: Նրանք պետք է տրամադրեն ռեսուրսներ համապարփակ լուծումների համար, վերջ տան անպատժելիությանը սեռական բռնության դեպքերում, համոզվեն, որ օրենքներն ամբողջությամբ կիրառվում են և պահեն հաշվետվողականությունը այս հարցում բարձր մակարդակում:

 

Պետությունների ղեկավարները պետք է նաև պարտավորություն ստանձնեն ապահովելու կանանց իրավապաշտպանների անվտանգությունը, ովքեր նպաստում են կանանց՝ բռնությունից զերծ կյանքին, և ովքեր իրենք էլ են բռնության թիրախ հանդիսանում, որովհետեև նրանք կանայք են, ովքեր պաշտպանում են կանանց իրավունքները: Խնդրում ենք օգտագործել ձեր գրասենյակի հնարավորությունները  պահանջելու համար, որ մինչև 2013 թ. տարեվերջ կառավարությունները աշխատեն կանանց շարժումների հետ և ներկայացնեն մեխանիզմներ և ռազմավարություններ իրենց երկրներում սեռական բռնությունը վերացնելու նպատակով:

 

Բռնաբարություն հանցագործությունը այլևս պետք չէ հանդուրժել: Եվ հիմա ճիշտ ժամանակն է վերջ դնել կանանց նկատմամբ բռնությանը:

 

 

ՍՏՈՐԱԳՐԵ՛Ք ՀԻՄԱ

 

Աղբյուրը.

Կանանց համար գլոբալ հիմնադրամ

http://www.globalfundforwomen.org/

Դիտումների քանակը` 3510

Գլխավոր էջ