«Օրորոց»՝ համազգային հոգածություն նորածինների
«Երջանկացրեք և երջանիկ կլինեք», – այսպիսին է համազգային հոգածություն նորածիններին՝ «Օրորոց» բարեգործական ծրագրի ուղերձը, որին միացել են հարյուրավոր կազմակերպություններ ու անհատներ Հայաստանից և արտերկրից:
Արդեն 10 տարի է ինչ Հայաստան համահայկական հիմնադրամի և կանանց կազմակերպությունների համատեղ այս ծրագիրը օգնություն է ցուցաբերում մինչև 1 տարեկան երեխա ունեցող կարիքավոր ընտանիքներին:
Անցած տաս տարիների ընթացքում «Օրորոցը» արդեն իսկ օգնել է Սյունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի սահմանամերձ գյուղերի ավելի քան 1400 ընտանիքներին ` հատուկ փաթեթներ հանձնելով նրանց նորածիններին: Յուրաքանչյուր փաթեթն մոտ 10 կգ կշռով պարունակում է մինչև մեկ տարեկան երեխային անհրաժեշտը տարբեր պարագաներ` հագուստ, խնամքի և հիգիենայի միջոցներ:
Յուրաքանչուր ժողովրդի համար գթասրտությունը ազգային արժեք է:
Ուզու՞մ էք երկիրը շենանա,
ուզու՞մ էք երկիրը պաշտպանող վաղվա զինվորը ծնվի,
որ վաղվա դերասանն ու սպորտսմենը լինեն, վաղվա գրողն ու նկարիչը:
Եկեք այսօր ամբողջ ազգով և սրտով օգնենք, սատար կանգնենք մեր ապագա և փոքրիկ քաղաքացիներին:
Ձեր նվիրատվությունը կարող եք փոխանցել
«Օրորոց» ծրագրի հատուկ հաշվին՝
HSBC Բանկ Հայաստան, Acc. N 001-002195-002 (AMD)
HSBC Armenia, Acc. N 001-002195-103 (USD),
Hayastan All-Armenian Fund «Ororots» Project;
Ավելի մանրամասն դիտեք մեր կայքում.
«Երջանկացրեք և երջանիկ կլինեք» ,/ վիդեո
Դիտումների քանակը` 6786