«Գենդերային Կարծրատիպեր» թեմայով մրցույթ
Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամի «Կանանց Աջակցման Կենտրոն» ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ «Գենդերային Կարծրատիպեր» թեմայով:
Մասնակցել կարող են Հայաստանում բնակվող բոլոր ցանկացողները անկախ տարիքից, սեռից և ազգային պատկանելիությունից: Ջերմորեն խրախուսվում է երիտասարդների մասնակցությունը: Լավագույնները կստանան դրամական պարգևներ:
Մասնակիցները կարող են ներկայացնել գենդերային բռնության կամ գենդերային դերերի մասին տեսանյութեր, լուսանկարներ կամ հոդվածներ (1 էջի սահմանում): Ներկայացվող նյութերը պետք է պարունակեն գենդերային կարծրատիպերն ու հայրիշխանությունը քննադատող մոտեցումներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը անպայման գրանցվել wsc.armenia@gmail.com հասցեով` ուղարկելով մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարն ու էլ-հասցեն:
Մինչև Սեպտեմբերի 15-ը պետք է պատրաստ աշխատանքները ուղարկել վերոնշյալ էլ-հասցեով կամ անձամբ ներկայանալ մեր գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 010 53 23 29:
Դիտումների քանակը` 3861