Ազգային ժողովի կազմում ընդամենը 10% կին կա

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` հինգերորդ գումարման ԱԺ-ի կազմում  ընդամենը   14 կին  պատգամավոր է  ընդգրկվել ( 10%) ՝ երկու հոգով ավելի, քան նախորդ գումարման կազմում:

Հիշեցնենք, որ անցյալ ընտրությունների ժամանակ 15 տոկոսանոց քվոտայի պարագայում համամասնական ընտրակարգով խորհրդարան էր անցել 12 կին (9.1%), իսկ մեծամասնականով՝ ոչ մեկը: Եթե հաշվի առնենք, որ այս անգամ երկու կին է անցել մեծամասնական ընտրակարգով, ապա ստացվում է, որ կուսակցությունները ոչ մի առաջընթաց չեն արձանագրել, ավելին՝ արժեքազրկել են Ընտրական օրենսգրքում ամրագրված 20 տոկոսանոց քվոտան:

Նշենք նաեւ, որ կուսակցությունների նախընտրական ցուցակներում  ներկայացված է եղել միջինում 22,8 % կին:

 

 

 

ՀՀԿ խմբակցության կազմում 69 պատգամավոր է, որոնցից 9-ը կին են, ինչը 13%  է կազմում (նախընտրական ցուցակում` կանայք 21,3 % էին):

 

 

1. Հերմինե Նաղդալյան,  ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, տնտեսագիտության թեկնածու

 2. Շուշան Պետրոսյան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ անդամ

3. Կարինե Աճեմյան, ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ

4. Ռուզաննա Մուրադյան, Երևանի Գր. Զոհրապի անվ. թիվ 43 ավագ դպրոցի տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ

5. Մարգարիտ Եսայան , «Առավոտ»  օրաթերթի  լրագրող, ՀՀկ անդամ

6. Նաիրա Կարապետյան,   ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու , ՄԻԱԿ կուսակցության անդամ

7. Արփինե Հովհաննիսյան,   քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀԿ անդամ

8. Կարինե Պողոսյան,  թիվ 17 ընտրատարածք,   Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն,  ՀՀԿ-ի անդամ

9. Մարինե Մարաբյան,  թիվ 40 ընտրատարածք , «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն

 

 

 ԲՀԿ խմբակցության կազմում 37 պատգամավոր, այդ թվում 2 կին, այսինքն 5,4% ( նախընտրական ցուցակում` 21,8% կին էր ):

 

 

10. Զոհրաբյան Նաիրա,  ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր

11. Վարդանյան Էլինար,  ՀՀ Փատաբանների պալատի անդամ, «Առաջին հիփոթեքային ընկերություն» իրավաբան

 

 

Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունում 7 պատգամավոր եւ մեկ կին,այսինքն 14 % ( նախընտրական ցուցակում `20,3% կին էր ):

 

 

12. Սարգսյան Լյուդմիլա,  Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ

 

 

«Օրինաց երկիր» խմբակցության 6 պատգամավորից մեկն է կին, 16% ( նախընտրական ցուցակում `20,2%  կին էր ) :

 

 

13. Բիշարյան Հեղինե, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի նածորդ գումարման  պատգամավոր, «ՕԵԿ» խմբակցության ղեկավար

 

Ժառանգություն խմբակցության կազմում 5 պատգամավոր են, որոնցից մեկն է կին, 20% ( նախընտրական ցուցակում` 24,6% կին էր )

 

 

14. Փոստանջյան Զարուհի , ՀՀ Ազգային ժողովի նախորդ գումարման  պատգամավոր

 

 

ՀՅԴ խմբակցության 5 պատգամավորների թվում կին չկա, (նախընտրական ցուցակում` 32% կին էր ):

 

 

 

Համեմատելով խմբակցությունների կազմը նախորդ գումարման հետ նշենք, որ  ՀՀԿ խմբակցությունը ակնհայտորեն ավելացրել է կանանց թիվը իր կազմում ՝ անցյալ գումարման 3,1 տոկոսից մինչեւ այսօրվա 13%-ը :

 

 

ԲՀԿ-ն հակառակը՝ 12 % կանայք ունենալով անցյալ գումարման իր խմբակցությունում, այժմ ընդամենը 5% է ընդգրկել: Ընդ որում,  խմբակցության պատգամավորների թիվը 12 հոգով  ավելացել է, իսկ կանանց թիվը   պակասել;

 

 

Զգալի հետընթաց է նկատվում  կանանց ներկայացվածության առումով  ՀՅԴ-ի  եւ «Ժառանգության» մոտ,  որոնց կազմում անցյալ գումարման ժամանակ ընդգրկվել էին  համապատասխանաբար՝  18,7%  եւ 42,8%  կին, իսկ այս  անգամ՝  0% եւ 24,6% կին :

 

 

«Օրինաց երկիր»-ը  առաջընթաց չի արձանագրել՝ նրա կազմում ինչպես կար, այնպես էլ մնացել է մեկ կին:

 

 

Նշենք նաեւ, որ ԱԺ-ում ներկայցված կանանց կազմը գրեթե 2/3 –ով նոր է. 14 կանանցից միայն հինգն են նախորդ գումարման պատգամավոր  եղել:

 

 

Կարդացեք  նաեւ այս թեմայով մեր կայքում.

 

 

Ինչո՞ւ չաշխատեց քվոտային մեխանիզմը

 

 

Ինչպե՞ս են քվեարկել կանայք եւ տղամարդիկ

 

 

 

 

Դիտումների քանակը` 8679

Գլխավոր էջ