Աննա Ժամակոչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Աննա Ժամակոչյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:
Այս նշանակմամբ նախարար Զառա Բաթոյանի չորս տեղակալներից երկուսը կին են՝ Տաթևիկ Ստեփանյանը և Աննա Ժամակոչյանը: Ընդհանուր առմամբ, այս պահին 12 նախարարությունների 40 փոխնախարարներից 11-ն են կին:
Աննա Ժամակոչյանը ծնվել է 1981 թվականին:
1998-2004 թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում:
2012-2014 թթ.-ին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, արվեստի քննադատ է:
2012-2016 թթ.-ին Երևանի պետական համալսարանի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ է եղել:
2019 թ.-ից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:
2008 թ.-ից «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր, համանախագահ և հետազոտող է:
2018-2020 թթ.-ին եղել է «Սոցիոսկոպ» ՀԿ նախագահը:
2009-2016 թթ.-ին եղել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար:
2014 թ.-ից դասավանդում է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում:
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
Դիտումների քանակը` 1274