Մոսուլի շուկայում իսլամիստները վաճառում են գերեվարված քրիստոնյա եւ եզդի կանանց

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի գրավված Մոսուլ քաղաքի շուկայում բացահայտ կերպով  «վաճառքի են հանել» գերեվարված քրիստոնյա եւ եզդի կանանց:  Այս մասին հաղորդում է լիբանանյան tayyar.org գործակալությունը:

 

Ականատեսները հաղորդել են, որ իսլամիստ-ծայրահեղականների կողմից գրավված Մոսուլ քաղաքի շուկայում ամեն օր կանանց եւ աղջիկների «բացօթյա վաճառք» են կազմակերպում:

 

Հաղորդվում է, որ նրանց ամուսիններին ու եղբայրներին հիմնականում սպանել են: Կանանց եւ աղջիկներին վաճառում են 500-1000 ԱՄՆ դոլարով` տալով նաեւ դավանափոխության երաշխիք:

 

Տեղաբնակների վկայություններով, ստրկուհիներին հիմնականում  գնում են  «Իսլամական պետության» կողմից մարտնչող օտարերկրյա զինյալները, որոնց համար «հատուկ զեղչեր» են գործում: «Շուկան» աշխատում է օրական 2 անգամ` ժ.07:00-10:00-ն եւ ժ.16:00-18:00-ն:

 

Այդ փաստը, ինչը մարդու իրավունքների եւ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտում է, գրավել է իրավապաշտպան եւ հասարակական բազմաթիվ կազմակերպությունների ուշադրությունը:

 

 

Աղբյուրը՝  galatv.am

 

Կարդացեք  թեմայի շուրջ եր կայքում.

 

Զանգվածային բռնաբարություններ Իրաքում

 

 

Դիտումների քանակը` 5830

Գլխավոր էջ