Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

Հղիության նպաստ վճարելու կարգի փոփոխությունը սպառնում է դառնալ սոցիալական բախման պատճառ:

 

Չաշխատող հղիները կստանան ժամանակավոր անաշխատունակության նպաստ, որը, ըստ կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթի, այժմ կոչվելու է մայրության նպաստ:  Անշուշտ  դա ողջունելի քայլ է, սակայն ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատողների համար: Դատելով  կառավարության կողմից  ներկայացված  օրենսդրական փաթեթից  դա արվելու է  աշխատող կանանց հաշվին:  Ճի՞շտ է արդյոք աշխատողին ավելի քիչ վճարելու հաշվին վարձատրել չաշխատողներին: Ի՞նչ չափով է կառավարության նախաձեռնությունը սահմանափակում աշխատող կանանց իրավունքները:

 

Այս հարցերին  է անդրադառնում   ArmNews-ը՝ ներկայացնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությունների մանրամասները : Հաղորդման հեղինակները   վերհիշում են  նաեւ 2011-ին  տեղի ունեցած հղի կանանց  բողոքի ակցիաները ընդդեմ  այդ նույն օրենքի նմանատիպ փոփոխության: Այն ժամանակ կառավարությունը հետ կանգնեց աշխատող  հղի կանանց տրվող   փոխհատուցումը կրճատելու մտադրությունից: Ի՞նչ կլինի այս անգամ…

 

 

Խնդրահարույց  նախագծերն արդեն իսկ  բողոքի ալիք են բարձրացրել հղիների և հասարակական կազմակերպությունների շրջանում:  Ակտիվիստները  տեղեկացնում են, որ նախապատրաստում են   հանրային  միջոցառումների շարք և բողոքի ցույցեր:  Իսկ  Կառավարությունը, թեպետ եւ ուշացումով, բայց  առաջարկում է   հանրային քննարկումներ անցկացնել …

 

 

 

Աղբյուրը՝   ArmNews

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Դիտումների քանակը` 4196

Գլխավոր էջ