«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

Կառավարության կողմից  առաջարկվող  «Մայրության նպաստի»  մասին  օրինագծի շուրջ որոշ պարզաբանումներ  է ներկայացրել  Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը՝ լրագրողների համար Կենսաթոշակային հիմնադրամի իրազեկման կենտրոնի  կողմից կազմակերպված  սեմինարի ընթացքում. Թեմային անդրադառնում է Aravot.am-ի  լրագրող Նելլի Բաբայանը:

 

 

Սմբատ Սաիյանի փոխացմամբ այսօր հղիության եւ ծննդաբերության նպաստ է տրվում 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկվող փոփոխությունն ընդունելու դեպքում հղիության եւ ծննդաբերության կապակցությամբ նպաստ կստանա լրացուցիչ եւս տարեկան 30 հազար կին: Պաշտոնյան խոստովանեց, որ  ներկայիս օրենքով՝ աշխատող հղիների աշխատավարձերի 100%-ի չափով նպաստ տրամադրելը  մեծ բեռ է պետբյուջեի համար, եւ այս խնդիրն աշխարհի շատ երկրներում կա: Ըստ պարոն Սաիյանի,  2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ  դրամ: Այսինքն, բեռը թեթեւացնելու համար, ինչպես բանախոսն ասաց՝ կառավարությունը գնում է փոխհատուցման չափի կրճատմանը:

 

 

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ եթե նախագծի նպատակը բյուջեի բեռը թեթեւացնել է, ապա չաշխատող հղիներին նպաստ տրամադրելով բյուջեի համար կրկին բեռ է ավելանում, կարծես թե տնտեսում, կամ բեռի թեթեւացում չի ստացվում, պարոն Սաիյանն ասաց, այո, բեռ է լինում, բայց չաշխատող հղիների աջակցության հարց է լուծվում. «Չէ՞ որ չաշխատող հղիներն էլ խնդիրներ ունեն լուծելու՝ հագուստ, հատուկ սնունդ եւ այլն: Իսկ աշխատող հղիներն այսպես թե այնպես, աշխատավարձ ստանում են»:

 

 

Հարցին էլ, արդյո՞ք այս նախագիծը կնպաստի ծնելիության աճին, պարոն Սաիյանն ասաց, որ որեւէ երկրում չկա նման պրակտիկա, որ գումարային փոխհատուցումը կարող է դեմոգրաֆիական խնդիր լուծել, քանի որ կան եվրոպական երկրներ, որտեղ այսպիսի փոխհատուցում է տրվում, սակայն ծնելիության աճ չի գրանցվել: Ըստ պաշտոնյայի, դեմոգրաֆիական խնդրի կամ ծնելիության աճի լուծմանը ավելի շատ նպաստում են հավատը ապագայի նկատմամբ, երկրի ընդհանուր իրավիճակը, երեխաների համար նախատեսված խնամքի կենտրոնների խնդրի լուծումն եւ այլն: Նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, այն դեռ պետք է հանրային լսումներում եւ խորհրդարանական լսումներում քննարկվի: Ընդունվելու դեպքում աշխատող հղիների նպաստի փոխհատուցումը կկրճատվի 2015 թվականից, իսկ չաշխատող հղիների  մայրության նպաստը կսկսվի տրամադրվել 2016 թվականից:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  Aravot.am

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո


Դիտումների քանակը` 4297

Գլխավոր էջ