«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…

«Ես կողմնակից եմ, որ բոլորին նույն չափով են հարգում: Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է: Դա ամնեևին չի նշանակում, որ նրան պետք է պատժել», WomenNet.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝  անդրադառնալով  օրերս Ազգային Ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կողմից ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նոր տարբերակին;  

 

Հիշեցնենք, որ առաջարկվող վերջին փոփոխությունների համաձայն, մինչև մեկ մլն դրամ ստացող կանանց պետությունը  կտրամադրի նպաստն ամբողջությամբ, իսկ դրանից բարձր ստացող կանանց կտրամադրի 4.5 մլն դրամ, մնացածը թողնելով գործատուների հայեցողությանը: Նախարարի հրապարակած տվյալների համաձայն, 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող 400 կին կա Հայաստանում:

 

 

Մեր զրուցակից տնտեսագետը տարակուսանք է հայտնում այդ կապակցությամբ: «Եթե այդ 400 կինն է դարձել պրոբլեմ, նշանակում է, որ իսկապես մեր երկրում մի բան այնպես չէ,  ու դա այն պարագայում , երբ հայտարարում են, որ խրախուսում են ծնելիությունը, դեմոգրաֆիական խնդիրներ ունեն, մանավանդ, որ այդ 400 կանայք ամեն տարի երեխա չեն ունենալու»,-ասաց Վ.Խաչատրյանը:

 

 

Նրա խոսքով, եթե հանկարծ այդ փոփոխությունները նման տեսքով  իրավական ուժ ստանան, ապա բերելու են բացասական մի քանի հետևանքների: Տնտեսագետը համոզված է, որ  սա գենդերային խտրականության հիմքեր ստեղծող օրինագիծ է:

 

 

«Միանշանակ, գործատուն՝ լրացուցիչ ֆինանսական բեռից խուսափելով,  ավելի հակված է լինելու բարձր աշխատավարձով տղամարդկանց ընդունել: Դժվար է ասել, թե նման պայմաններում քանի գործատու կշարունակի պահել բարձր վարձատրվող կանանց կամ ինչպես դա կանդրադառնա նրանց կարիերայի վրա : Այս պարագայում մեծ է նաև ստվերի ռիսկը»,-նկատեց նա:

 

 

Վ. Խաչատրյանն ընդգծում է, որ նման բարձր աշխատավարձ Հայաստանում ստանում են լավ կրթություն ունեցող, լեզուների բարձր իմացությամբ, հիմնականում ՏՏ բնագավառում աշխատող մասնագետները:

 

 

«Եթե նրանք այդքան բարձր աշխատավարձ են ստանում, ուրմեն  համապատասխան բարձր որակի մասնագետներ են :  Չեմ կարծում, որ վճարողները հենց այնպես նման մեծ գումարներ են տալիս: Նման գիտելիքներ ունեցող կանանց  կողմից Հայաստանը լքելու խնդիրը ևս կարող է արդիական դառնալ: Այդ մարդիկ դրսում էլ կարող են հեշտությամբ  իրենց աշխատանքը գտնել, ու, իմիջիայլոց,  իրենց կատարած աշխատանքի դիմաց այնտեղ ավելի բարձր են վարձատրվելու», – ասաց տնտեսագետը, նշելով, որ հարվածի տակ են հայտնվում միջին դասի ներկայացուցիչները, որոնք պետության հիմքն են կազմում:

 

 

Տնտեսագետը վստահ է, որ կառավարությունը զբաղված է առօրյա խնդիրների լուծմամբ, չունի այդ ուղղությամբ ռազմավարություն:

 

 

«Նայում են գումարը կրճատելու խնդիր կա, ո՞ւմ կրճատենք, եկեք ծննդաբերող կանանցից կրճատենք, հաջորդ թույլ տեղը ո՞րն է … Սա գումար ափսոսելու տեղ չի: Դա այն գումարը չի, որ պետք է խնայել», – ասում է Խաչատրյանը:

 

 

Միայն ու միայն փողի խնայողություն կատարելու նպատակ հետապնդող կառավարությանը Վահագն Խաչատրյանը այլ տարբերակներ է մատնանշում:

 

 

«Կան հսկա ակուլաներ, որոնց վրա  ծախսերը   կրճատելու դեպքում մարդիկ չեն էլ զգա, որ իրենց ծախսերը կրճատել են: Օրինակ, յուրաքանչյուր նախարարությունում կարող են նախարարի մի տեղակալի կրճատել, վստահեցնում եմ՝ այդքան փոխնախարարի կարիք չկա, ժամանակին դրանք ստեղծվեցին, որովհետև կուսակցական ցուցակներից մարդիկ պետք է գործադիր մտնեին: Եթե մի-մի տեղակալ կրճատում են,  400  կանանց հարցը լուծվում է»,-ասաց Վ. Խաչատրյանը:

 

 

Նա  կարծում է, որ Հանրապետական պատգամավորները կարող են կողմ քվեարկել օրինագծին, եւ գուցե պետք է մինչ այդ այս բոլոր հարցերը տալ  խմբակցության անդամ  մի քանի կանանց:

 

 

Եզրափակելով զրույցը Խաչատրյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր մարդ միշտ ձգտում է ավելիին, մինչդեռ կառավարության արածն, իր խոսքով,  այս տրամաբանության մեջ չի տեղավորվում.

 

 

«Ստացվում է, որ իշխանությունն ասում է, եթե դու ավելի շատ ես աշխատում, ուրմեն քեզանից ավելի շատ պետք է տանեմ:  Սա է խնդիրը»:

 

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն

 

«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:

 

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

 

Մայրերը աշխատելիս/ infografika

 

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Դիտումների քանակը` 4165

Գլխավոր էջ