Պատերազմ , համավարակ և 2020 թվականի այլ իրադարձություններ՝ WomenNet.am-ի ներկայացմամբ
WomenNet.am-ը ներկայացնում է 2020 թվականի իր հրապարակումների 10 հիմնական թեմաները, որոնք առնչվում են կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը:
Կանանց ներկայացվածությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում տարեցտարի ավելանում է, բայց դանդաղ տեմպերով , փաստում են 2020 -ի տարեսկզբին հրապարակված Միջխորհրդարանական միության (IPU) և ՄԱԿ-Կանայք -ի համատեղ զեկույցի տվյալները, որոնք ավանդաբար ներկայացվում են «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզի ձևով: Զեկույցի հեղինակները նշում են, որ Պեկինի գործողությունների ծրագրի ընդունումից 25 տարի անց, աշխարհը չի կարող իրեն թույ տալ կանանց այդչափ ցածր ներկայացվածություն իշխանության մեջ:
Ըստ զեկույցի 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհի երկրների միայն տաս տոկոսն է կին ղեկավարում: Այսօր միայն քսան երկրներ ունեն պետությունների և կառավարության կին ղեկավարներ , ընդ որում պետությունների ղեկավարների 6,6 տոկոսն են կանայք (152-ից 10-ը) և կառավարությունների ղեկավարների 6.2 տոկոսը (12-ը 193-ից), այդ թվում երկու երկրներում (Բոլիվիա և Շվեյցարիա) պետության և կառավարության ղեկավարը նույնն է:
Զեկույցի հեղինակները նշում են , որ այնուամենայնիվ որոշակի աճն ակնհայտ է, քանի որ միայն ութ կին առաջնորդներ էին իշխանության մեջ 2005 թվականին, երբ Միջխորհրդարանական միությունն առաջին անգամ հրապարակեց իր «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզը:
Թեմայի շուրջ ավելին.
«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ».զեկույց
Հայաստան. կանայք պետության կառավարման ղեկին
ՏԻՄ- 2020. Կանանց մասնակցության շարժընթացը / ինֆոգրաֆիկա
Հայ կանանց քաղաքական առաջընթացն արտերկրում, բայց դեռևս ոչ Հայաստանում…
Կանայք, ովքեր ներկայացնում են Հայաստանը տարբեր երկրներում
Կլինի՞ արդյոք Հայաստանում կին նախագահ. գնահատենք շանսերը
Արցախի նախագահական ընտրություններում առաջին անգամ երկու կին է առաջադրվել
2020-ին մեկնարկած Պեկին+25 գործընթացը կանանց իրավունքների տեսակետից նշանակալի իրադարձություն էր՝ նվիրված 1995-ին սեպտեմբերի 4-15-ը Պեկինում կայացած Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային խորհրդաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-ամյակին: Սակայն Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի (CSW) կազմկոմիտեն՝ վկայակոչելով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգները, որոշում կայացրեց կրճատել 64-րդ նստաշրջանի միջոցառումները և դրա փոխարեն անցկացնել մեկ ընթացակարգային հանդիպում մարտի 9-ին, որի ընթացքում ընդունվեց Քաղաքական հռչակագիր: Հռչակագրով անդամ պետությունները, վերահաստատեցին Պեկինի Գործողությունների ծրագիրն իրականացնելու քաղաքական կամքը և այն, որ գենդերային հավասարությունը և բոլոր կանանց և աղջիկների հզորացումը կարևոր դեր կխաղան Կայուն զարգացման բոլոր նպատակների առաջընթացի հարցում, ինչը հատկապես արդիական է մինչև 2030 թվականը գլոբալ նպատակների իրականացմանն ուղղված ՄԱԿ-ի Գործողությունների տասնամյակի (2020 – 2030) ընթացքում:
Պեկին+25 գործընթացի շրջանակում Հայաստանն առավել քան ակտիվ դերակատարում ունի, քանի որ 2020-2021թթ․ նախագահող երկիր է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում, որը վերահսկող մարմին է հանդիսանում Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման հարցերում: Հայաստանը նաև ընտրվել է Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի 25-րդ տարելիցի համատեքստում ձևավորված «Հավասարության սերունդ» ֆորումի վեց գործողությունների կոալիցիաներից մեկի ՝ «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր:
2020 թվականին նշվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` հակամարտության մեջ կանանց իրավունքները պաշտպանող 1325 բանաձևի 20-ամյակը , ինչպես նաև Կայուն զարգացման նպատակների ընդունման 5-ամյակը, որի շրջանակում Հայաստանը ներկայացրեց ԿԶՆ իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը:
Թեմայի շուրջ ավելին.
Պեկին+25. հրապարակվեց «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը
Պեկին+ 25. «Կանանց իրավունքների ոլորտում առաջընթացն այնքան էլ հեռուն չի գնացել»
Ուղիղ 25 տարի առաջ այս օրերին ընդունվեց Պեկինի Գործողությունների ծրագիրը
Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը կորոնավիրուսի պատճառով մեկ օր տևեց
2020-ի հուլիսին հրապարակված նոր Ազգային անվտանգության ռազմավարության տեքստում հայ ժողովրդի ազգային նպատակների թվում ամրագրվեց նաև « կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը»:
Թեմայի շուրջ ավելին.
«Մեզ համար ռազմավարական խնդիր է կանանց ներուժի ամբողջական ներգրավումը»
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ, Ազգային ժողովի այգում կայացավ «20-րդ դարի ականավոր հայ կանայք. ճանաչիր քո պատմությունը» ցուցադրությունը, որի նպատակն էր իրազեկել հանրությանը մեր պատմության ականավոր կանանց, նրանց ծավալած գործունեության մասին, ինչպես նաև հանրային քննարկում ծավալել կանանց հզորացման և ազգային արժեքների մասին՝ հաղթահարելով հանրության շրջանում առկա կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ կարծրատիպային ընկալումները:
20-րդ դարասկզբում ակտիվ հանրային-քաղաքական գործունեություն ծավալած ականավոր հայ կանանց կերպարները պատրաստվել էին Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից: Նախաձեռնությունը կազմակերպվել է՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:
Թեմայի շուրջ ավելին.
«20-րդ դարի ականավոր հայ կանայք». ցուցադրություն Ազգային ժողովի այգում
«20-րդ դարի ականավոր հայ կանայք. Ճանաչիր քո պատմությունը». ֆլեշմոբ Հյուսիսային պողոտյում
Մի շարք հասարակական կազմակերպություններ և միավորումներ հանդես եկան կոչով՝ ընդդեմ քաղաքական դաշտում և հանրային տիրույթում տարածված սեքսիզմի դրսևորումների…
Մտահոգություն հայտնելով վերջին շրջանում քաղաքական տարբեր ամբիոններից պարբերաբար հնչող բարոյական և էթիկական նորմերը խախտող արտահայտությունների և ելույթների կապակցությամբ,որոնք ոչ միայն անձնական բնույթի վիրավորանքներ են պարունակում, այլ պարարտ հող են ստեղծում սեքսիզմի ամենածայրահեղ դրսևորումների համար, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կոչ արեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին,պետական եվ քաղաքական գործիչներին
Կիրառել բոլոր անհրաժեշտ մեխանիզմներն ու միջոցները քաղաքական ամենաբարձր հարթակներից սեքսիզմի դրսևորումները բացառելու և քաղաքական փոխհարաբերություններում էթիկայի նորմերից դուրս անթույլատրելի վարքագիծ ցուցաբերելու դեպքում պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում նման դեպքերով Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի ստեղծումը՝ արագ արձագանքելու ու պատշաճ գնահատական տալու նպատակով:
Թեմայի շուրջ ավելին.
Միասին բացառե՛նք սեքսիզմն ու խտրական խոսքը հանրային տիրույթում
Ատելության խոսքն անընդունելի է. երկակի ստանդարտները չեն աշխատելու
Կնամեծարությունից մինչև կնատյացություն մի քայլ է …
«Մենք բոլորս այլևս մտել ենք թշնամանքի և ատելության ականապատ տարածք»…
«Մի ստվար զանգված մահից հետո էլ շարունակում է սպանել ու սպանել էդ կնոջը…»
Միջազգային մամուլը՝ մեկնաբանելով Նոր Զելանդիայից եկող բարի լուրերը կորոնավիրուսի հաղթահարման մասին, միակարծիք էր , որ այդ հաղթանակը երկրի վարչապետ՝ Ջասինդա Արդերնի հաջող կառավարման արդյունք է: Հատկանշական է նաև, որ կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից մեդիան ուշադրության կենտրոնում էր պահում տարբեր երկրներ ղեկավարող կին առաջնորդների ճգնաժամային կառավարման արդյունավետությունը։
WomenNet.am-ը ներկայացրել է նաև, ինչպես են դրսևորել իրենց Հայաստանի կին ավագանիները, համայնքի ղեկավարներն ու վարչական ղեկավարները համավարակի դեմ պայքարում:
Թեմայի շուրջ ավելին.
«Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում». հրապարակվել է «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր համարը
Կին առաջնորդներն ընդդեմ համավարակի. առավելությունների գաղտնիքը
«Կորոնավիրուսի դեմ պայքարի գաղտնի զենքը կանայք են». միջազգային մամուլ
COVID-19. կին ղեկավարները լավագու՞յնն են ճգնաժամի պայմաններում
Ջասինդա Արդերնի ղեկավարած Նոր Զելանդիան հաղթեց COVID 19-ի դեմ մարտում
Նարինե Գրիգորյան. «Այս փորձությունն էլ կհաղթահարենք, պարզապես եկեք մի փոքր զգոն լինենք»
Շամիրամ Եղիազարյան. «Աշխատում ենք բոլորով, օպերատիվ շտաբի բոլոր անդամներով»
«Տորունիքը մի մեծ ընտանիք է, ամեն ինչ անում ենք թագավարակի մուտքը ընտանիք կանխելու համար»…
Սարիգյուղում կորոնավարակի դեմ պայքարեցին նաև բնակիչների գրագետ պահվածքով
Առաջնագծում նաև ուսուցիչներ են…
Կարանտին. Երբ CHANEL-ը դարձավ ժավել
The Guardian-ի դիտարկմամբ, աշխարհը պատած կորոնավիրուսի համավարակը կարող է կործանարար լինել գենդերային հավասարության համար ու կանանց հետ տանել տասնամյակներով։ Սա արձանագրում են նաև այլ փորձագետները՝ նշելով, որ վերջին հիսուն տարիներին գենդերային հավասարության ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները կարող են փոշիանալ, քանի դեռ կառավարությունների միջամտությունն ուշանում է:
Կանայք, զբաղված լինելով երեխաների խնամքով, տան մաքրության ու կենցաղային հարցերով, ավելի շատ աշխատատեղեր են կորցնում, քան տղամարդիկ։ Քաղաքական գործիչները, աշխատաշուկայի փորձագետները կանանց իրավունքների պաշտպանության ջատագովները նշում են նաև կառավարության կազմում կանանց ձայների նվազման ու դրա հնարավոր վտանգների մասին, որը կարող է հիսուն տարում ձեռք բերածը գլխիվայր շրջել։
Թեմայի շուրջ ավելին.
Covid-19-ի ճգնաժամը կարող է կանանց տասնամյակներ հետ տանել. Փորձագետներն անհագստացած են
Կորոնավիրուսն աղետ է ֆեմինիզմի համար
COVID-19-ը և գենդերային հիմնախնդիրները. ուղեցույց խորհրդարանների համար
Ինչո՞ւ են Հայաստանում կանայք ավելի շատ վարակվում կորոնավիրուսով
Ընտանեկան բռնություն. արտակարգ դրության պայմաններում սրացող խնդիրները նոր չեն
Կանայք և COVID-19. հինգ քայլեր, որոնք այժմ կարող են անել կառավարությունները
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան նաև գյուղաբնակ չաշխատող կանայք
«Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում». հրապարակվել է «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր համարը
Ըստ 2020-ին հրապարակված Caucasus Barometer հարցման արդյունքներով որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել հանրության ընկալումներում գենդերային հավասարության առումով: Այսպես , եթե 2010 թվականին Հայաստանում CRRC-ի կողմից անցկացված Caucasus Barometer հարցման տվյալներով, երեխայի սեռի նախապատվության մասին հարցին ռեսպոնդենտների 54 տոկոսը նշել էր տղա երեխային, 10 տոկոսը՝ աղջիկ երեխային և 35 տոկոսը պատասխանել էր, որ սեռը նշանակություն չունի, ապա 2020 թվականին երեխայի սեռի նախապատվության մասին հարցին ռեսպոնդենտների 9 տոկոսը պատասխանել է աղջիկ, իսկ տղա երեխա նախընտրողների թիվն իջել է ՝ դառնալով 34 տոկոս, դրա հետ մեկտեղ աճել է մինչև 55 տոկոս այն հարցվածների թիվը, որոնք նշել են, որ երեխայի սեռն իրենց համար նշանակություն չունի։
Ի դեպ, 2020 թվականին որոշ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել, որոնց հիմքում գենդերային հավասարության տրամաբանությունն է: Դրանց թվում է Աշխատանքային օրենսգրքում վճարովի հայրական արձակուրդի ամրագրումը:
Թեմայի շուրջ ավելին.
Հավասարության միտումները Հայաստանում. ինչ են փաստում հարցումները
Հայաստանին հաջողվել է որոշ չափով նվազեցնել նորածինների սեռերի անհամամասնությունը
Խորհրդարանական հանձնաժողովը մերժեց աբորտներն արգելելու մասին հանրագիրը / լրացված
Ինչո՞ւ են Հայաստանում կանայք քիչ վաստակում. հետազոտություն
Աշխատանքային օրենսգրքով վճարովի հայրության արձակուրդ է նախատեսվում
2020 թվականի հունիսի 18-ին ընդունված ՀՀ Ընտարական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթով սահմանվեց, որ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններն կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Ընդ որում համամասնական ընտրակարգով անցնող ընտրություններում գործելու է գենդերայաին քվոտան, ինչը հնարավորություն կտա կտրուկ բարձրացնելու կանանց թիվն ավագանիներում:
Թեմայի շուրջ ավելին.
ՏԻՄ համամասնական ընտրություններ. քայլ առաջ թե՞ վերադարձ անցումային դրույթներին
Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ. «Ժամանակն է, որ գենդերային քվոտան սահմանվի 50/50 համամասնությամբ»
Մեկնարկում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ հանրային քննարկումները
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրվանից կանայք կամավորագրվեցին՝ պատրաստակամություն հայտնելով մեկնելու առաջին գիծ իրենց հայրերի, եղբայրների, ամուսիների հետ միասին պաշտպանելու հայրենիքը թշնամուց։
Թիկունքում կանայք ինքնակազմակերպում և հումանիտար նախաձեռնություններով էին հանդես գալիս: Արցախ ուղարկված առաջին անհրաժեշտության օգնությունն են տեսակավորում ու զինվորներին հասցնում։ Նրանք զոր ու գիշեր փռերում հաց են թխում, արտադրամասերում կար են անում՝ զինվորին հաց ու տաք հագուստ, անձրևանոց հասցնելու համար։
Խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծությունների պատճառով Արցախից տեղահանված և Երևանում ապաստան գտած արցախցի կանայք պատերազմի ողջ ընթացքում բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ-ում հավատարմագրած դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների դիմաց՝ պահանջելով չլռել և համարժեք գնահատական տալ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Արցախի միջազգային ճանաչման ուղերձներով ակցիաներ էին իրականացնում նաև հայաստանյան կանանց և իրավապաշատպան այլ կազմակերպությունները:
Թեմայի շուրջ ավելին.
Կանայք պատերազմի առաջին գծում ու թիկունքում
«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք ու երեխաները շարունակում են բողոքի ակցիաները
«Կույր մի՛ եղեք». արցախցի կանանց ու մայրերի բողոքի ակցիան ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Միացե՛ք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը պահանջող կոչին
«Ժամանակն է ճանաչել Արցախը». ուղերձը փոխանցվեց Հայաստանում հավատարմագրված դեսպանություններին
Արցախցի տատիկներ. «Որ ոչ մի ծնող ուրան բալան չկորցնի…»
Արցախի խաղաղ բնակչության դեմ հանցավոր գործողությունների հետևանքները
Սիրանուշ Սահակյանը` հայ գերիների վերադարձով զբաղվող կինը
Դիտումների քանակը` 1517