WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը
Մեծ Բրիտանիա 1912 թ. «… Եթե կանանց ընտրական իրավունք տանք ապա դա կքանդի հասարակության հիմքերը: Կանանց շահերը պետք է ներկայացնեն նրանց ամուսինները, հայրերը կամ եղբայրները: Եթե կանանց ընտրական իրավունք տանք, ապա այդ գործընթացը կանգնեցնել չի լինի, նրանք հնարավորություններ կպահանջեն՝ ընտրվել խորհրդարանում, լինել նախարար ու դատավոր …»
Այսպես է սկսվում 2015-ի հոկտեմբերին մեծ էկրան բարձրացած «Սուֆրաժիստուհին» ֆիլմը, որը պատմում է անցյալ դարի սկզբին Բրիտանիայում իրենց ընտրական, տնտեսական եւ այլ իրավունքների մասին առաջին անգամ բարձրաձայնած կանանց մասին: Նրանց պայքարը փոխեց պատնության ողջ ընթացքը…Ֆիլմը այդ կանանցից մեկի՝ Մոդ անունով երիտասարդ կնոջ մասին է…
Ֆիլմի ռեժիսորն է Սառա Գավրոնը: Գլխավոր դերերում են Կերրի Մալլիգանը, Հելենա Բոնեմ Կարտերը, Մերիլ Ստրիպը եւ այլոք: Ի դեպ, Մերիլ Ստրիպն այս ֆիլմում մարմնավորում է ֆեմինիստական շարժման հայտնի առաջնորդ Էմիլի Պանկխերստի (Emmeline Pankhurst) կերպարը:
Դիտումների քանակը` 4744