«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
Երեկ Կանանց դրության հանձնաժողովի 59-րդ նստաշարջանի շրջանակներում Միջխորհրդարանական միությունը ներկայացրել է «Կանայք քաղաքականության մեջ – 2015» նոր քարտեզը : Քարտեզը ցույց է տալիս, որ չնայած կանանց թիվը գործադիր իշխանությունում և խորհրդարանում շարունակում է ավելանալ, սակայն դանդաղ առաջընթացը կարող է արգելակել է զարգացման բոլոր ծրագրերը, որոնք կընդունվեն այս տարի: Կազմակերպությունը հիշեցնում է, որ կանանց քաղաքական մասնակցության ընդլայնումը դեռեւս 1995-ից արդեն իսկ ամրագրվել էր գլոբալ զարգացման թիրախներում և, ամենայն հավանականությամբ, կարտահայտվի նաև նոր կայուն զարգացման օրակարգում:
Քարտեզը, որը ներկայացնում է քաղաքականության մեջ կանանց ներկայացվածության վերաբերյալ ամենավերջին տվյալները և վարկանիշները գլոբալ եւ ազգային մակարդակներում, գենդերային հավասարության տեսակետից բավականին տխուր պատկեր է բացահայտում: Չնայած 2014 –ի հունվարի – 1-ի համեմատ կին նախարարների թիվը աճել է 670-ից 715 , կանայք կազմում են աշխարհի նախարարների միայն 17.7%: Ընդհանուր առմամբ, 2005-ից հետո կին նախարարների թիվն աճել է ընդաամենը 3.5 միավորով:
«Ցանկացած առաջընթաց ողջունելի է: Սակայն մենք դեռևս շատ հեռու ենք և շատ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հասնելու համար այն աշխարհին, որտեղ գենդերային հավասարություն է և կանանց լիարժեք մասնակցություն», – ասաց միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Չոդհուրին:
Երեսուն երկրներում կան 30% կին նախարարներ, ընդ որում վարկանիշային սանդղակը գլխավորում են Ֆինլանդիան, Կաբո Վերդեն, Շվեդիան, Ֆրանսիան և Լիխտենշտեյնը: Ներկայումս միայն ութ երկիր կա, որտեղ կանայք ներկայացված չեն իշխանությունում. Բոսնիա Հեցեգովինա, Բրունեի, Հունգարիա, Պակիստաըն,Սաուդյան Արաբիա, Սլովակիա, Տոնգա, Վանուատու: Եվս մի քանի երկրներում՝ Պերուում, Մալավիում, Դանիայում, Բելգիայում և Պարագվայում էական՝ մինչև 2-6 կին նախարարների նվազումներ նկատվեցին:
Ամերիկան շարունակում է մնալ այն մայրցամաքներից մեկը, որտեղ ամենաշատ կին նախարարներն են ներկայացված կառավարություններում, մինչդեռ Եվրոպան և Աֆրիկան երկրորդ և երրորդ տեղում են:
Չնայած կանանց ամենատարածված պորտֆոլիոները շարունակում են մնալ սոցիալական հարցերի, կրթության, ընտանիքի և կանանց հարցերի ոլորտները, թեթև առաջընթաց է նկատվում պաշտպանության, շրջակա միջավայրի և արտաքին կապերի ոլորտներում, սակայն այժմ ավելի քիչ կանայք են զբաղված ֆինանսների ոլորտում:
Քարտեզը ցույց է տալիս նաև կանանց ներկայացվածությունը աշխարհի խորհրդարաններում արդեն 22% է կազմում, սակայն 2014–ին արձանագրված աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ զգալի նվազել են:
Քաղաքական ղեկավարության մակարդակով, առաջընթացը տարվա ընթացքում ավելի հուսադրող էր: Այսօր աշխարհում պետությունների ղեկավարների թվում 19 կին կա, ինչպես նաեւ կանայք կազմում են խորհրդարանի խոսնակների 15.8%-ը: Այնուամենայնիվ, այդ ցուցանիշը բավականին ետ է մնում Պեկինյան գործողությունների ծրագրի շրջանակներում ամրագրված գենդերային հավասարության 50/50 բանաձեւից: Այնուամենայնիվ, ՄԱԿ- Կանայք գործկալությունը կոչ է անում նորացված պարտավորություններ վերցնել եւ մինչեւ 2030 թ. հասնել Պեկինում նախանշված նպատակին:
Երեւան-Նյու Յորք
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Դիտումների քանակը` 6692