Կանանց համար լավագույն և վատագույն երկրները. Հայաստանը 82-րդ տեղում է

Հայաստանը National Geographic-ի կազմած «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» ինդեքսում 82-րդ տեղն է զբաղեցրել 167 երկրից։ Ինդեքսը որոշում  է կանանց համար լավագույն եւ վատագույն երկրները՝ հաշվի առնելով 11 ցուցանիշներ երեք հիմնական հարթությունում՝ կանանց ներգրավվածությունը պետական կառավարման մեջ, սոցիալական և տնտեսական կյանքում , կանանց համար արդարադատության հասանելիությունը (խտրականությունից ֆորմալ և ոչ ֆորմալ պաշտպանվածությունը),  անվտանգության մակարդակը (տանը, ընտանիքում, համայնքում  և հասարակությունում):

 

 

Հարևան երկրներից Վրաստանը 46-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 123, Թուրքիան՝ 114, Իրանը՝ 118։ ԱՊՀ երկրներից Բելառուսը 38-րդ տեղում է, Ղազախստանը՝ 43-րդ, Ռուսաստանը՝ 51-րդ տեղում է:

 

 

Կանանց համար լավագույն երկրներ են ճանաչվել Նորվեգիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդեռլանդները: Ռեյտինգով  վատագույն երկրներն են ՝ Սիրիան, Աֆղանստանը եւ Եմենը։

 

 

Women, Peace, and Security Index –ը կազմվում է ամեն տարի   2017 թվականից և նպատակ ունի գնահատել  ու արագացնել  կանանց առաջընթացը  կյանքի բոլոր բնագավառներում՝ ի նկատի ունենալով այն  տեսլականը, որ  երկրներն այնքանով են  խաղաղ և բարգավաճ, որքանով  կանանց տրված են լիարժեք և հավասար իրավունքներ և հնարավորություններ:

 

Դիտումների քանակը` 2011

Գլխավոր էջ