Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Ի՞նչ  չափով են ներկայացված  Հայաստանի կանայք  որոշումների  ընդունման մակարդակում:  WomenNet.am –ը փորձել է պատկերել այս հարցի պատասխանը     «Կանայք Հայաստանի իշխանությունում»  ինֆոգրաֆիկայի միջոցով, ինչպես նաեւ  որոշ մանրամասներ ներկայացնել  դրա շուրջ:  

 

 

Գործադիր իշխանություն.

 

ՀՀ Կառավառությունում ՝ 19 նախարարներից կազմված կաբինետի կազմում, երեք  կին նախարար կա՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: (15 %):

 

79  փոխնախարարներից ՝ միայն   4-ն  են  կին (5 %) ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունում՝  Ջեմմա Բաղդասարյանը և  Սոնա Հարությունյանը  ,  կրթության և գիտության՝ Կարինե Հարությունյանը, մշակույթի՝ Արև Սամուելյանը:

 

Կառավարությանն առընթեր 7 մարմիններից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Նրանց  տեղակալների շարքում էլ են կանայք բացակայում:

 

ՀՀ Կառավարության աշխատակազմում 46 % է, իսկ նՆախարարությունների աշխատակազմերում  կանանց ամենաբարձր ներկայացվածությունը  Կրթության և  գիտության նախարարության կազմում  է՝ 67%, իսկ ամենացածրը ՝ տրանսպորտի և  կապի նախարարությունում ՝ 33%, սակայն բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների թվում կանայք 14% են կազմում :

 

ՀՀ դատական համակարգ.

 

Համակարգում կին դատավորների թիվը 24 % է,  դրա հետ մեկտեղ դատարանների նախագահների խորհրդում, որում ընդգրկված են բոլոր ատյանների դատարանների նախագահները, կին չկա:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի 9 անդամներից  երկուսն են   կին՝ Արեւիկ Պետրոսյանը եւ Ալվինա Գյուլումյանը:

 

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ դատական օրենասգրքի 117-րդ հոդվածը նախատեսում է գենդերային հավասարակշռություն Արդարադատության խորհրդի կազմում ընդգրկվելու համար դատավորների թեկնածություններ առաջադրելիս, Արդարադատության  խորհրդի 13 անդամների թվում միայն 2-ն են կին կամ 15,4%-ը:

 

Որպես դրական շարժընթաց այս բնագավառում կարելի է արձանագրել 2015-ին Արդարադատության նախարարի պաշտոնում կնոջ նշանակումը:

 

 

 

Օրենսդիր իշխանություն

 

Կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում – 10 % է:  ԱԺ երկու  փոխխոսնակներից մեկը ՝ կին է , Հերմինե Նաղդալյանը:

 

Կանայք գլխավորում են ՝

 

ԱԺ 6  խմբակցություններից ՝ երկուսը. Հեղինե Բիշարյան (ՕԵԿ ), Զարուհի Փոստանջյան ( «Ժառանգություն») ,

 

 

12  ԱԺ մշտական հանձնաժողովներից՝  երկուսը.  Նարիա Զոհրաբյան՝ եվրաինտեգրման հարցերի  հանձնաժողով և Էլինար Վարդանյան՝  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով:

 

 

ՀՀ Արտակարգ և լիազոր  դեսպաններ.

 

Հայաստանը արտերկրում այս պահին  ներկայացնող   դեսպանների թվում միայն երեք  կին կա. Վիետնամում՝Ռաիսա Վարդանյանը,  Նիդեռլանդներում՝Ձյունիկ Աղաջանյանը,  Ինդոնեզիայում՝  Աննա Աղաջանյանը:

 

 

ՀՀ Տարածքային կառավարման համակարգ.

 

Մարզպետների  թվում կին չկա, փոխմարզպետների պաշտոնում երկու կին կա՝ Արմավիրում՝ Լարիսա Մուրադյանը և  Արագածոտնում՝ Նունե Մովսիսյանը :

 

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ.

 

Հայաստանում  ոչ մի անգամ կին քաղաքապետ չի եղել: Հանրապետության  866  գյուղական համայնքներից  միայն 18-ն են ղեկավարում կանայք (2 %): Հայաստանի առնվազն երեք  մարզում` Արագածոտնում ,   Վայոց ձորում եւ Տավուշում, ընդհանրապես կին գյուղապետներ չկան:

 

Ըընտրված ավագանիների կազմում կանայք  9,8% են կազմում: Քաղաքային համայնքների ավագանիներում կանանց ներկայացվածությունը գրեթե կիսով չափ ցածր  է` 5,1%:  Մարզային 48 քաղաքների ավագանիներում  ընդհանուր թվով  միայն  30 կին է ընդգրկված:

 

Հանրապետության համայնքների մոտ 42% -ում ավագանիների կազմում կանայք ընդգրկված չեն:

 

 Երևանի ավագանիների կազմում զգալի փոփոխություն է կատարվել համամասնական ընտրությունների անցնելուց  հետո՝ 20 % -անոց քվոտայի շնորհիվ. 2010-ի համեմատ կանանց թիվը աճել է 0%-ից  մինչև 15,3%:

 

Հիշեցնենք,  որ 2000-ին ընդունված   Հազարամյակի Զարգացման Նպատակների շրջանակում Հայաստանի կառավարությունը պարտավորություն էր ստանձնել՝ մինչև 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների մարզպետների  ընդհանուր թվում դարձնելով այն ՝ 25%¬ից ավել, ինչպես նաև ավելացնել կանանց թիվը   համայնքների ղեկավարների ընդհանուր թվի մեջ դարձնելով այն ՝ 10%- ից ավել… 

 

 

WomenNet.am

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյյալների

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

 

Դիտումների քանակը` 4939

Գլխավոր էջ