Կանանց ներգրավվածությունը բիզնեսում էականորեն աճել է…

Կանանց ձեռներեցության միջազգային օրը, որը ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2014 թվականին և նշվում է նոյեմբերի 19-ին, լավագույն առիթ է գնահատելու տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ հասարակական ակտիվ գործունեության տիրույթում կանանց ներուժը:

 

Թեպետ Հայաստանում պետական եւ մասնավոր տարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների շնորհիվ վերջին տարիներին խթանվում է կանանց գործունեությունը տարբեր նախագծերում, սակայն ցուցանիշները դեռեւս «մեծամտանալու» կամ գլուխ գովելու առիթ չեն տալիս: Պատկերը  շուրջ 1 տասնամյակ առաջ այլ էր, հիմա կարելի է արձանագրել, որ կանայք դարձել են ավելի համարձակ ու նպատակասլաց ու նույնիսկ կան բազմաթիվ օրինակներ այն մասին, որ հեռավոր մարզերում հաջողված բիզնես պատմությունների հեղինակները մեծամասամբ կանայք են, ու այս երեւույթը բնականաբար ոչ միայն մեկ կամ երկու ընտանիքի հացի խնդիր է լուծում, այլեւ խթանվում է նաեւ մարզերի տնտեսության համաչափ զարգացումը:

 

Մոտ երկու ամիս առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինչպես նախատեսել էին նախընտրական ծրագրով, նպատակադրված են այնպիսի խորքային փոփոխություններ անել, որոնք նոր իրական հնարավորություններ կստեղծեն կանանց հանրային, տնտեսական, քաղաքական ակտիվության մեծացման համար: Կանանց տնտեսական ակտիվությունը  վարչապետը կարեւորել է նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից՝ արժեւորելով հեղափոխության հիմքում կանանց ցուցաբերած միասնականությունն ու ուժը: 

 

Տնտեսական եւ հասարակական կյանքում կանանց ներգրավվածությունն ընդլայնելու, տարբեր ոլորտներում ինքնազբաղվածություն ապահովելու եւ ներուժը լիովին իրացնելու հնարավորությունները բավական մեծ են, սակայն  դրանց խոչընդոտող գործոններն, ըստ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ» Լիլիթ Ասատրյանի, տարբեր են:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում

Դիտումների քանակը` 1265

Գլխավոր էջ