«Կանայք՝ կորոնավիրուսի դեմ պայքարում». հրապարակվել է «ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր համարը
Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը
«ՀԱՎԱՍԱՐ» տեղեկագրի նոր համարը
Այն անդրադառնում է կանանց վրա COVID-19 համավարակի ազդեցության առանձնահատկություններին: Ուսումնասիրությունները փաստում են, որ համավարակն ազդում է բոլորի վրա և ամենուր, սակայն այն մարդկանց տարբեր խմբերի վրա ազդում է տարբեր կերպ՝ խորացնելով առկա անհավասարությունները և բացահայտելով սոցիալական, քաղաքական ու տնտեսական համակարգերի խոցելի տեղերը:
Ըստ փորձագիտական գնահատականների, COVID-19-ը սոցիալ-տնտեսական բնույթի ավերիչ ազդեցություն է ունենում հատկապես կանանց վրա, ինչպես նաև բացասաբար է ազդում այն առաջընթացի վրա, որը մինչ այժմ արձանագրվել էր գենդերային հավասարության ու կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս առումով կարևոր է, որ կառավարությունների արձագանքները համավարակին ի սկզբանե հաշվի առնեն այն անհամաչափ ազդեցությունները, որոնք դրանք ունենում են կանանց ու տղամարդկանց վրա: Իսկ այն հանգամանքը, որ ողջ աշխարհում կանայք՝ մեծամասնություն կազմելով առողջապահության, կրթության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, գտնվում են համավարակի դեմ պայքարի առաջնագծում և կարևոր դեր են խաղում ճգնաժամի լուծման գործում, միայն հաստատում է, որ համավարակն ու դրա հետևանքները հաղթահարելուն ուղղված ցանկացած միջոցառում պետք է ներառի գենդերային զգայուն մոտեցումներ:
Տեղեկագրի այս համարը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ:
Հ.Գ. Տեղեկագիրը պատրաստ է եղել սեպտեմբերին, Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններից առաջ, հետևապես չի պարունակում համավարակի տարածման վրա պատերազմի ազդեցության մասին տվյալներ, որոնք կներկայացվեն հաջորդիվ:
Դիտումների քանակը` 1232