Էմիրատների առաջին կին օդաչուի լուսանկարները «պայթեցրել են» սոցիալական ցանցերը

Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ պետության պատմության մեջ առաջին կին օդաչուն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին, հաղորդում է AlArabiya-ն:

 

 

Ավիացիայի մայոր Մարիամ Ալ-մանսուրին օդ է բարձրացել կործանիչների խմբի կազմում, որոնք հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին Հալեպում, Ռաքքայում եւ Իդլիբում, գրում է The  Washingtonpost-ը:

 

 

Որոշ տվյալներով՝ նա նաեւ գլխավորել է առաքելությունը, որն անցկացվում է Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քաթարի եւ Հորդանանի ներկայացուցիչների համակարգմամբ:

 

Ինչպես նշում է  The  Washingtonpost-ը, կին օդաչուի մասնակցությունը   «Իսլամական պետության»  դեմ ռազմական գործողություններին խորհրդանշական է ,  քանի որ  նա   հույս է տալիս բոլոր այն կանանց, որոնք տուժվել են այս խմբավորման վայրագություններից:

Դիտումների քանակը` 3827

Գլխավոր էջ