Որտե՞ղ են տարեցները լավ ապրում
Պարզվում է Հայստանում տարեցները այդքան էլ վատ չեն ապրում: Դրա մասին է վկայում Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ հրապարակված HelpAge International ոչ կառավարական կազմակերպության վարկանիշային ցուցակը: Հայաստանը 40-րդն է 60 տարեկանից բարձր մարդկանց կյանքի որակի առումով լավագույն երկրների ամենամյա այդ վարկանիշային աղյուսակում:
Տարեց մարդկանց համար լավագույն երկիրը Նորվեգիան է: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 96 պետություն: Նորվեգիայից բացի, լավագույն հնգյակում են Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան և Գերմանիան: Վարկանիշային ցանկը եզրափակում են Մալավին, Մոզամբիկը, Աֆղանստանը:
Վրաստանը վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 77-րդը: Հետխորհրդային պետություններից ամենացածր տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 82-րդը, իսկ ամենաբարձրը՝ Էստոնիան՝ 20-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը:
Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել 13 ցուցանիշ, այդ թվում՝ կյանքի միջին տևողությունը, կենսաթոշակի չափը, 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում աղքատության մակարդակը, հասարակական տրանսպորտի հասանելիությունը և սոցիալական ակտիվությունը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրում այնպես, ինչպես…»/ վիդեո
Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…
Երկրի բնակչությունը ծերանում է…
Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …
Դիտումների քանակը` 2935