Կարմիր կակաչների դաշտը` պատերազմում զոհվածների հիշատակին
Արդեն շուրջ 4 մլն մարդ է այցելել Լոնդոնի «Թաուեր» աշտարակը` կաչմիր կերամիկական կակաչների անհավանական ծովի ականատեսը դառնալու համար: Կակաչները ի հարգանք Առաջին աշխարհամարտում զոհված բրիտանական զինվորականների հիշատակի են տեղադրվել:
«Blood Swept Lands and Seas of Red» («Արյամբ լվացված հող ու կարմիր ծովեր») այս արտ-ինստալյացիան ստեղխվել է Առաջին աշխարհամարտի 100-ամյա տարելիցի առթիվ: Նախագծի հեղինակն է՝ արվեստագետ Փոլ Քամինսը:
Ընդհանրապես, կակաչները Եվրոպա մայրցամաքի զինվորական գերեզմանների խորհրդանիշն են, կարմիրն էլ՝ պատերազմում թափված արյունն է : Ինստալյացիայի յուրաքանչյուր ծաղիկ խորհրդանշում է պատերազմում ընկած բրիտնացի զինվորի հիշատակը:
888 246 կարմիր կակաչից կազմված հսկայական ինստալյացիան վերածել է լոնդոնյան հայտնի աշտարակի շրջակայքը արնագույն ծաղկի դաշտի: Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտին նվիրված հիշատակության օրը հսկա ինստալյացիան կհամալրվի վերջին ծաղկով:
Այնուհետեւ կակաչները կհանեն ու կուղարկվեն այն բարեգործների հասցեներով, որոնք արդեն գնել են դրանք : Կակաչների վաճառքից առաջացած գումարն ուղղվելու է բարեգործությանը` վետերաններին ու մյուս կարիքավորներին օգնության նպատակով: Արդեն հավաքվել է 15 մլն ֆունտ ստեռլինգ:
Դիտումների քանակը` 6414