Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում մայիսի 10-ին հրապարակվել է այդ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
Փաստաթղթում ներկայացված են ՀՀ Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի դրական փոփոխությունները, հանձնաժողովի մտահոգությունները որոշ դրույթների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկությունները: Հատուկ անդրադարձ է կատարված կանանց ներկայացվածության խնդրին: Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի այդ հատվածի ոչ պաշտոնական թարգմանությունը.
117. Ընտրական օրենսգրքի նախագիծը բարձրացնում է նախկինում օգտագործված գենդերային քվոտան:
Թեպետ նախկին համակարգով նախատեսված էր 20 տոկոսանոց գենդերային քվոտան կուսակցությունների ցացակներում` սկսած 2-6-ից, իսկ նորը ներկայացնում է 25 տոկոսանոց քվոտան՝ սկսած 1-4-ից, սակայն այն կարող է ունենալ սահմանափակ ազդեցություն: Իրականում այն պարտադրված է Ազգային ժողովի համապետական ընտրական ցուցակների առաջին մասի համար, որոնք փակ ցուցակներ են, (Հոդված 83.4), մինչդեռ տարածքային ցուցակների համար պահանջն այն է, որ թեկնածուների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 75 տոկոսը կարող է լինել նույն սեռի (հոդված 83.10), սակայն չկա որևէ պահանջ այդ ցուցակում տեղաբաշխման վերաբերյալ, քանի որ ցուցակները բաց են: Որպես արդյունք, հավանական է, որ յուրաքանչյուր կուսակցություն, անցնելով այդ շեմը, պետք է ունենա առնվազն մեկ կին՝ ընտրված ազգային ցուցակից, բայց տարածքային ցուցակների պարագայում նման երաշխիք չկա: Դրական քայլերից մեկն այն է, որ հոդված 100.3 վստահեցնում է, որ, երբ լրացվում են թափուր տեղերը համապետական ցուցակի առաջին մասում, ավելի քիչ ներկայացված սեռը պետք է լինի ոչ պակաս, քան 20 տոկոս:
118. Հոդված 130.2 –ով Ազգային ժողովի համար առկա պահանջը գենդերային հավասարակշռության վերաբերյալ տարածվում է Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունների վրա: Բացի այդ, հոդված 141.5 երաշխավորում է, որ յուրաքանչյուր կուսակցության հասնող տեղերը չեն զբաղեցվի միայն նույն սեռի թեկնածուների կողմից: Քանի որ կանոնը կիրառվում է ավագանու բոլոր տեղերի նկատմամբ, ապա հավասարակշռությունն այս դեպքում կարող է լինել ավելի լավ, քան խորհրդարանում:
Կրկին դրական է այն, որ հոդված 141.7 վստահեցնում է, որ թափուր տեղերը լրացնելու ժամանակ, քիչ ներկայացված սեռը պետք է ստանա մանդատը, եթե այդ կուսակցությունում տվյալ սեռի մասնաբաժինը լինի պակաս, քան 20 տոկոսը:
119. Բացի Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ավագանու թեկնածուներից մյուսներին չեն ներկայացվում որևէ գենդերային պահանջներ:
120. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ը հայտարարել են մի քանի անգամ, որ «կանանց սակավաթիվ ներկայացվածությունը քաղաքականության մեջ մնում է կարեւորագույն խնդիր, որը խոչընդոտում է ժողովրդավարական գործընթացների լիարժեք գործունեությանը»: Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի (CEDAW), նաեւ Քաղաքական կուսակցությունների թեկնածուների առաջադրման մեթոդի հաշվետվությանը /Report on the Method of Nomination of Candidates within Political Parties / համահունչ՝ ընտրական քվոտաները դիտվում են որպես ժամանակավոր հատուկ միջոցներ, որոնք կարող են հանդես գալ որպես կանանց ներկայացվածությունը խորհրդարանում բարձրացնելու «համապատասխան եւ օրինական միջոց»: Յուրաքանչյուր երկիր ինքը պիտի որոշի, թե ինչպես կարելի է բարելավել գենդերային հավասարությունը: Այնուամենայնիվ, Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ, եթե օրենսդրական քվոտաները պարտադրվում են, ապա նրանք «պետք է ապահովեն կանանց առնվազն 30 տոկոսը կուսակցությունների ցուցակներում, թեպետ 40 կամ 50 տոկոսը ավելի նախընտրելի է», որպեսզի արդյունավետ լինի:
121. Ուստի, խորհուրդ է տրվում, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը նախատեսի ավելի արդյունավետ քվոտա կուսակցությունների ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության առումով, ինչպիսիք են կանանց թեկնածությունները՝ յուրաքանչյուր երկու կամ երեք թեկնածուների միջեւ տեղադրելը: Նախագիծը պետք է նաեւ ապահովի, որ ընտրված քվոտան ուժի մեջ է ոչ միայն թեկնածությունների ցուցակում գրանցման պարագայում, այլ նաեւ մանդատները բաժանելիս:
Փաստաթուղթն ամբողջությամբ այստեղ.
P.S. Հիշեցնենք, որ 60-ից ավել տեղական եւ միջազգային կազմակերպություններին միավորող Գենդերային թեմատիկ խմբի կողմից առաջարկվում էր , որ համապետական ընտրական ցուցակի առաջին երկու տեղերը հատկացվեն տարբեր սեռի ներկայացուցիչներին և այնուհետև 3- րդ համարից սկսած ՝ցանկացած ամբողջ թվով եռյակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը: Նաեւ տարածքային ընտրական ցուցակներում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը նույնպես չգերազանցի 70 տոկոսը : Առաջարկվում էր նաեւ, որ ինքնաբացարկի դիմած կնոջ փոխարեն խորհրդարան պետք է գա ցուցակով հաջորդ կին թեկնածուն: Այս պահին, փաստորեն առաջարկներն ընդունված են միայն մեխանիզմները, որոնք երաշխավորում են քվոտայի պահապանումը ինքնաբացարկների դեպքում: Առաջարկվող 30/70 համամասնությունը եւ թեկնածուների բաշխումն կուսակցությունների համապետական ցուցակներում հարցականի տակ են: Կանանց համար տարածքային ցուցակներով ընտրվելու հետ կապված մտահոգությունները պահպանվում են:
ՀՀ Ընտրական օրենսգրքի ռաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն այստեղ.
Գենդերային թեմատիկ խմբի առաջակներն այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»
Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»
Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»
Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…
Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ
Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում
Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ
Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»
Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին
Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում
«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»
Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…
Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին
Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը
«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»
Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները
Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ
Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով
Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
Դիտումների քանակը` 2766