Տարվա սկզբին կալանավորվել է Գեղարքունիքում հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին` Սարգիս Հակոբյանը, ով, հիշեցնենք, անցյալ տարի դեկտեմբերին ազատվեց դատարանից համաներմամբ ՝ կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու եւ ծեծի ենթարկելու աղմկահարույց գործով: Այս անգամ նա արդեն իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս , ինչպես հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից , Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ կատարելու, եւ 182-րդ հոդվածով` շորթման համար:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ահազանգն ստացվել Ս.Հակոբյանի մորից` հունվարի 2-ին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան տան մոտից բերման են ենթարկել: Մամուլի տեղեկություններով` Սարգիս Հակոբյանը ծնողներից գումար է պահանջել՝ սպառնալով վնասել գույքը: Ստանալով մերժում` նա նախ փորձել է տունը հրկիզել, ապա նաեւ դանակով հարվածներ հասցրել տան դռանը:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է: Ինչ վերաբերում է ծնողների նկատմամբ բռնություն գործելուն, քննչական կոմիտեից հերքեցին, նշելով, որ այդ մասով քրեական գործ հարուցված չէ:
Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը անցյալ տարի դեկտեմբերին դատարանից ազատվել է համաներմամբ, նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրված խոշտանգման հոդվածով: Սարգիս Հակոբյանի նախկին կնոջ՝ Հասմիկ Խաչատրյանի պատմելով՝ ամուսինը տարիներ շարունակ խոշտանգել եւ դաժան ծեծի է ենթարկել իրեն: Դատական գործընթացի ժամանակ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ է եղել եւ պարբերաբար սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին, վերջինիս սատարող հասարակական կազմակերպության անդամների հետեւից է ընկել մի քանի անգամ, հայհոյել, սպառնացել է, ֆիզիկական բռնություն է կիրառել, իսկ Հասմիկին վնաս է հասցրել նաեւ դատական գործընթացի ժամանակ: Ընդ որում, հայցվոր կողմի միջնորդությունները, որ Սարգիս Հակոբյանը վտանգ է ներկայացնում,եւ պահանջվել է խափանման միջոցը փոխվի, ընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց, դատարանը մերժել էր:
Այս անգամ ոստիկանությանն էրն դիմել Սարգիս Հակոբյանի ծնողները… Մեկնաբանություններն ավելորդ են…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց
«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:
5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար
Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը
Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ
Համաներմամբ ազատված բռնարար ամուսինը կալանավորվեց այլ գործով

Դիտումների քանակը` 4453