UNICEF-ի կոչը բոլոր երկրներին` սահմանել ամուսնության նվազագույն շեմը 18 տարին / տեսահոլովակ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF) պահանջել է բոլոր երկրներում սահմանել ամուսնական միևնույն շեմը և արգելել ամուսնությունները անչափահասների հետ: Ամուսնանալ ցանկացողների համար նվազագույն շեմը պետք է լինի 18 տարին, կարծում են հիմնադրամում:

 

«Ռուսաստանի ձայն» կայքի հաղորդմամբ, տարիքային սահմանափակումները վերջ կդնեն պարտադրող ամուսնություններին, քանի որ, ըստ UNICEF-ի գերմանական ներկայացուցչության անդամի,  կան շատ կանայք, որոնք պարտադրված ամուսնանալու պատճառով զրկվել են մանկությունից:

Այս հայտարարությունը եղավ այն բանից հետո, ինչ Youtube-ում հայտնվեց մի տեսագրություն, որում 11-ամյա յեմենցի մի աղջիկ պատմում է այն մասին, որ փախել է տանից, քանի որ մտավախություն ուներ, որ ծնողները պատրաստվում են վաճառելով ամուսնացնել նրան: Տեսագրությունն արդեն 7.5 մլն մարդ է դիտել, թեև կոնկրետ տեսագրությունը UNICEF-ում որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել:

 

Աղբյուրը` Panorama.am

 

 

Աղբյուրը՝ UNICEF

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Անչափահասների հղիության հարցը գլոբալ ուշադրություն է պահանջում

 

Դեռահաս աղջիկների հղիության խնդիրը աշխարհում և Հայաստանում

 

«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ»…

 

 

 

Դիտումների քանակը` 4658

Գլխավոր էջ