UNICEF-ի «վիդեոխաղը» շոկ առաջացրեց…/ տեսահոլովակ

Փորձելով ուշադրություն հրավիրել պատերազմական գոտում  գտնվող Հարավային Սուդանի երեխաների դրության վրա՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF)  դիմեց անսովոր միջոցների:  Կազմակերպությունը  նկարահանող խումբ,  մի դերասան և երկու սուդանցի երիտասարդ ուղարկեց Վաշինգտոնում անցկացվող համակարգչային գեյմերների ցուցահանդեսին, որտեղ նրանք  պետք է    նոր «վիդեոխաղ» ներկայացնեին: 

 

Հանդիսատեսին ցուցադրվեց կրակոցներով հագեցած և սարսափ տարրեր պարունակող, պոստ-ապոկալիպտիկ տարածության մեջ ընթացող “Էլիկայի փախուստը” խաղի ծրագիրը: Գլխավոր հերոսուհին ծայրահեղ իրավիճակում հայտնված յոթամյա աղջնակ է: Պատերազմ է, աղջկա մայրը մահանում է խոլերայի պատճառով, իսկ եղբորը սպանում են զինվորները: Նա ընկնում է փախստականների ճամբար, որտեղ մարդիկ սովից մահանում են: Էլիկան ստիպված է մարմնավաճառությամբ զբաղվել, որպեսզի ողջ մնա…

 

Խաղի սցենարն այնքան շոկային էր, որ հանդիսատեսների մի  մասը ուղղակի  լքեց սրահը՝ այն համարելով չափազանց դաժան: Նրանք  չէին կարող անգամ պատկերացնել, որ նկարագրվածն ամեն օր իրականում կատարվում է պատերազմի մեջ գտնվող Սուդանում: Սա հաստատեցին սուդանցի երիտասարդներ՝ Մարի Մալեկը (ում կյանքի պատմությունն էլ ընկած էր խաղի սցենարի հիմքում) և Մանյանգ Ռիտը:

 

Շոկ առաջացնելով  UNICEF-ը   լսելի դարձրեց ողջ աշխարհում պատերազմական գոտիներում տառապող երեխաների ձայնը …

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

Եմեն. 15 աշակերտուհիներ են զոհվել դպրոցական ավտոբուսի պայթյունի հետևանքով

 

Պակիստանում թալիբների հարձակման զոհ են դարձել 140 դպրոցականներ/ լրացված

 

ՅՈՒՆԻՍԵՖ. 2014-ը կործանարար տարի էր երեխաների համար
«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ

 

Նիգերիայում 300 առևանգված աղջիկներն ազատ են արձակվելու

 

«Հայաստանի չծնված աղջիկները…»

 

Հայաստանում երեխաները բռնության են ենթարկվում. Առաջարկվում է խստացնել պատիժները

 

«Ծեծում են ձեռքով, ոտքերով, երկաթե ձողով…». Զեկույց հատուկ դպրոցների մասին

 

 

Դիտումների քանակը` 5135

Գլխավոր էջ