Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ նույն աշխատանքի համար կանայք ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան տղամարդիկ, որտեղ կանայք ավելի քիչ ռեուրսներ և կապիտալ ունեն, որտեղ տեղեկատվության, շուկաների, ֆինանսների և տեխնոլոգիաների հասանելիությունը կանանց համար դժվարեցված է։ Մինչդեռ կանացի ուսերի վրա է տնային չվարձատրվող աշխատանքի և ընտանեկան հոգսերի հսկայական բեռը։ Զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհում կանանց մեծ մասը պատկանում է բնակչության ամենախոցելի և ամենացածր վարձատրվող խավին։
Այս և Կայուն զարգացման նպատակների իրագործմանը խոչընդոտող գենդերային անհավասարության այլ դրսեւորումների հաղթահարման համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ստեղծել է կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման բարձր մակարդակի մի խումբ։ Սա ՄԱԿ -ի ողջ պատմության ընթացքում առաջին փորձն էր ներգրավել համաշխարհային առաջնորդներին, ականավոր հասարակական գործիչներին, հայտնի տնտեսագետներին, արհմիությունների ակտիվիստներին և պետական մարմինների ներկայացուցիչներին գենդերային հավասարության ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար:
Խմբի ստեղծումը փաստում է, որ Կայուն զարգացումն անհնար է առանց գենդերային հավասարության եւ թիվ 5-րդ նպատակը («Գենդերային հավասարություն») կարեւոր նախադրյալ է բոլոր Կայուն զարգացման 17 նպատակների իրագործման համար: Ըստ էության, որպես առաջնային խնդիր այդ ճանապարհին դիտարկվում է գենդերային անհավասարության ու անարդարության վերացումը տնտեսական ոլորտում եւ կանանց ու տղամարդկանց ռեսուրսների ու ջանքերի միավորումը թիվ 8 Նպատակին («Արժանապատիվ աշխատանք և տնտեսական աճ») հասնելու համար:
«Այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որը կկարողանա պարծենալ նրանով, որ հասել է գենդերային հավասարության նրանում, ինչ վերաբերում է կանանց հասանելիությանը արտադրողական ռեսուրսներին», – ասում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, «ՄԱԿ-ի Կանայք» կառույցի գործադիր տնօրենի օգնական, դոկտոր Յաննիկ Գլեմարիկը։
Նշենք, որ Բան կի Մունը հայտարարել է նոր խմբի ստեղծման մասին այս տարվա հունվարին Դավոսում, որտեղ նա մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
Դիտումների քանակը` 4416