«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
Այս լուսանկարն ավելի քան խորհրդանշական է: Պատկերված կանայք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի մասնակիցներն են, իսկ պատին փակցված են՝ ՄԱԿ-ի բոլոր գլխավոր քարտուղարների լուսանկարները: Ինչպես հայտնի է, կազմակերպության պատմության 70 տարվա ընթացքում Գլխավոր քարտուղարներն բացառապես տղամարդիկ են եղել: Դե յուրե, դա պայմանավորված էր կանոնադրության պահանջներով, ըստ որոնց ՄԱԿ-ի ղեկավարը պետք է տղամարդ լիներ: Դե ֆակտո, դա արդյունք է տղամարդկանց շովինիզմի, որն իշխում է ողջ աշխարհում դարեր շարունակ:
Այս առումով, բավականին ուշագրավ առաջարկով հանդես եկավ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում Բելառուսի հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իրինա Վելիչկոն: «Բելառուսում կարծում են, որ հաջորդ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է կին զբաղեցնի», – հայտարարեց նա իր ելույթում:
Իրինա Վելիչկոյի խոսքերով ներկայիս Գլխավոր քարտուղարը ղեկավար պաշտոններում ավելի շատ կանանց է նշանակել, քան իր նախորդներից որևէ մեկը, և սրանով նա հիանալի օրինակ է ծառայում: « Սակայն արդյո՞ք մենք պետք է կանգ առնենք: Միգուցե արդեն ժամանակն է, որ մեր հարգարժան հանձնաժողովը բացեիբաց ասի իր ազդեցիկ խոսքն այն մասին, որ ՄԱԿ-ի հաջորդ Գլխավոր քարտուղար կարող է և պետք է կին լինի: Բելառուսի անունից ես այսօր հույսով և հպարտությամբ հայտարարում եմ. Մենք սպասում ենք ձեզ և հաջողություն ենք մաղթում, տիկի’ն քարտուղար, – ասաց Բելառուսի ներկայացուցիչը:
Նշենք, որ Վելիչկոյի ելույթում հնչեցված շեշտադրումը պատահական չէր: Վերջերս ողջ աշխարհում մեծ տարածում է գտել շարժումը՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնում կին ընտրելուն: Եվ չնայած նրան, որ մինչև վերջերս դա իրավաբանորեն անհնար էր, այժմ մեծ թվով ազդեցիկ տղամարդիկ են խոսում այն մասին, որ կինը պետք է ղեկավարի աշխարհը:
Այսօր, երբ ավելի քան 20 պետությունների ղեկավարներ կանայք են, գենդերային անհավասարությունն անթույլատրելի է: Դրա մասին են խսում ոչ միայն ֆեմինիստուհիները, այլև հենց ՄԱԿ-ի նախկին ղեկավարները, մասնավորապես Քոֆի Անանը: Ինչպես նաև նշանավոր համաշխարհային գործիչներ՝ Հիլարի Քլինթոնը և Մելինդա Գեյթսը՝ Մայքրոսոֆթի հիմնադրի կինը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում կին ընտրելու շարժումը գնալով մեծ թափ է առնում, և արևմտյան մամուլը ակտիվ գրում է այն մասին, որ լավ կլիներ, որ Բան Կի Մունը 2016 թ-ին իր մանդատը հանձներ կնոջ այլ ոչ թե տղամարդու:
Ավելին, նույնիսկ նշվում են հավանական թեկնածուներ՝ Հելեն Քլարքը, Նոր Զելանդիայի նախկին վարչապետը, չիլիացի Միշել Բաչելեթը, դանիացի վարչապետ Հելլե Թորնինգ – Շմիդտը: Այլ հարց է , եթե թեկնածուն Արևելյան Եվրոպայից լինի: Ավելի վաղ՝ սառը պատերազմի հետեանքով այս տարածաշրջանի տղամարդիկ չէին կարող հավակնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին: Հիմա սակայն ԱՄՆ-ը հեշտությամբ կարող էր սատարել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին: Սակայն ըստ երևույթին Ռուսաստանի Դաշնությունը դեմ կլիներ յադ թեկնածուին: Փոխարենը Ռուսաստանը կարող է աջակցել Եվրամիության կոմիսար՝ Կրիստալինա Գեորգովային, ով Բուլղարիայից է կամ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովային:
Հնարավոր տարբերակ է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստինա Լագարդը և, իհարկե, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Դա առավել խորհրդանշական կլինի Հիլարի Քլինթոնի նախագահական քարոզարշավի հաջողության դեպքում, ով կարող է դառնալ Սպիտակ տան ղեկավարը 2017-ին:
Մի խոսքով, ողջ աշխարհն է սպասում է տիկին գլխավոր քարտուղարին…
Երեւան-Նյու Յորք
Լուսանակարը՝ Գալինա Պետրիաշվիլի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Դիտումների քանակը` 4845