Թրամփը կարող է ձայներ կորցնել իր կնատյաց արտահայտությունների պատճառով
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ու միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփի միջեւ մրցապայքարը գնահատվում է Ամերիկայի պատմության մեջ ամենասկանդալայինը, որի ընթացքում մրցակիցներն արդեն իսկ հասցրել են անցնել անձնական վիրավորանքների սահմանը : Հատկապես Թրամփն է աչքի ընկել իր մրցակցի եւ ընդհանրապես կանանց հասցեին հնչեցված անհարգալից արտահայտություններով եւ համարվում է երկրի պատմության մեջ ամենակնատյաց թեկնածուն :
Հեռուստատեսյին բանավեճերից մեկի ժամանակ Թրամփը ծրագրի հաղորդավարուհի Մեգան Քելիին մեղադրել է այն բանի մեջ, որ իբր նա անարդար հարցումներն է ուղղում նրան եւ ակնարկել, որ լրագրողուհին երեւի ամսականի հետ կապված խնդիրներ է ունեցել: «Արյուն է կաթում նրա աչքերից կամ ուրիշ տեղից» , – ասել է Թրամփը:
Այս խոսքերը հնչել են է այն բանից հետո, երբ Քելին հարցրել է Թրամփին, թե ինչու ընտրողներն իրենց ձայնը պետք է տան մի մարդու, ով կանաց անվանել է «ճարպոտ խոզեր, շներ, փնթիներ և զզվելի կենդանիներ» և այլ անհարգալից բնութագրումներ օգտագործել մի շարք հայտնի կանանց հասցեին: Թրամփն, ըստ էության, խուսափել է պատասխանից՝ վիրավորելով Քելիին :
Բանավեճից հետո Թրամփը հանդես է եկել հավաստիացումներով, որ ինքը հարգում է կանանց, բայց այնումենայնիվ ներողություն չի խնդրել լրագրողուհու հասցեին արված արտահայտության համար, թեպետ մյուս հավակնորդ-հանրապետականները Թրամփից պահանջել են ներողություն խնդրել իր արտահայտությունների համար, իսկ հեղինակավոր ֆորումը չեղյալ է հայտարարել նրա ելույթը:
Թրամփը պնդել է, որ միայն «հիվանդ մարդը» կարող էր որպես վիրավորանք մեկնաբանել իր ասածը, ու որ գործնական միջավայրում իր հարաբերությունները կանանց հետ միանգամայն նորմալ են: «Նրանք արտակարգ են: Ես բազմաթիվ կին թոփ-մենեջերներ ունեմ: Նրանք արտակարգ են կատարում իրենց աշխատանքը, և ես նրանց հսկայական գումարներ եմ վճարում: Նրանք փող են վաստակում իրենց համար, ինձ համար: Եվ շատ դեպքերում նրանք իրոք տաղանդավոր են»,- ասել է Թրամփը ABC-ին տված հարցազրույցում:
Մինչդեռ The New York Times –ը հոդված է հրապարակել կանանց նկատմամբ Թրամփի վերաբերմունքի մասին՝ նշելով, որ աշխատանքի տեղում նա աչքի է ընկել սեռական ոտնձգություններով եւ կանանց հանդեպ խտրականությամբ: Իսկ նրա հեռուստատեսային զրույցների և թվիթերյան գրառումների վերլուծությունից պարզ է դառնում , որ նա երկար ժամանակ է ինչ կանանց մասին խոսելիս կոպիտ արտահայտություններ է կատարում:
Ամերիկյան քաղաքական գործիչներ, հոլիվուդյան մի շարք աստղեր խիստ քննադատության են ենթարկել Թրամփին ՝ մեղադրելով նրան կնատյացության մեջ: Թրամփի այդ պահվածքը դժգոհության ալիք է առաջացրել կանանց շրջանում եւ որոշ փորձագետներ՝ հղում անելով հարցումներին, նշում են, որ իր սեքսիստական պահվածքի պատճառով նա զգալիորեն կորցնում է կին ընտրողների ձայները : Ըստ երեւույթին , այս հանգամանքն առիթ հանդիսացավ , որ Թրամփի նախընտրական շտաբն ակնարկի թե , հնարավոր է, նրա փոխնախագահի թեկնածուի դերում կին հանդես կգա …
Նշենք, որ Թրամփը հայտնի է նաեւ աբորտների նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ, իսկ այդ հարցը միշտ էլ լուրջ գործոն է հանդիսացել ԱՄՆ ընտրություններում: Մասնավորապես, Թրամփը ՝ հակադրվելով ԱՄՆ-ում տարվող այսօրվա քաղաքականությանը, առաջարկել էր խիստ պատժել աբորտի դիմող կանանց եթե դրանք արգելվեն:
Ի դեպ, սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում մեծ հավանության է արժանացել այս տարվա մարտին ստեղծված #VoteTrumpGetDumped խեշ-թեգը , որը կոչ է անում կանանց չհանդիպել Թրամփի կողմնակից տղամարդկանց հետ, քանի որ նրանք, ամենայն հավանակությամբ, կիսում են միլիարդատերի հայացքները սեռերի փոխհարաբերությունների մասին: Հետագա հարցումները ցույց տվեցին , որ կանանց միայն մեկ երրորդն է պատրաստ մտերիմ հարաբերություններ ունենալ Թրամփի կողմնակիցների հետ: Դրան ի պատասխան, հատուկ ծանոթությունների կայք ստեղծվեց, որի նպատակն էր օգնել Թրամփի կողմնակից կանանց ու տղամարդկանց գտնելու իրար…
Օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը, ով հայտնի է իր ֆեմինիտական հայացքներով, օրերս ծաղրի է ենթարկել նրան ՝ անսպասելիորեն հայտնվելով հանրության առջեւ Դոնալդ Թրամփի կերպարով։ Դա տեղի է ունեցել Նյու Յորքի հանրային թատրոնում՝ Ուիլյամ Շեքսպիրի պատվին ամենամյա տոնի ժամանակ: Դերասանուհու դիմահարդարումը եղել է մուգ նարնջագույն, որը հիշեցրել է միլիարդատիրոջ մաշկի գույնը։ Սթրիփը հայտնվել է կոստյումով՝ վառ կարմիր փողկապով / եւ դերասանուհի Քրիստին Բարանսկիի հետ երգել է Brush Up Your Shakespeare երգն այն մասին, թե ինչպես հոգ տանել կանանց մասին…
Հիշեցնենք, որ մինչ այս պահը ընթանում էին նախնական ընտրությունները, այսպես կոչված պրայմերիզը, եւ Քլինթոն-Թրամփ բուն մրցավազքը դեռ առջեւում է… Նշենք նաեւ, որ նույնիսկ այն ժամանակ երբ նախագահի երկու թեկնածուներն էլ տղամարդ են եղել, դեմոկրատների կուսակցությունը ԱՄՆ-ում միշտ էլ կատակով անվանել են մայրիկների կուսակցություն, իսկ հանրապետականներին՝ հայրիկների:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »
Մադլեն Օլբրայթ. «Դժոխքում տեղ կգտնվի այն կանանց համար, ովքեր չեն քվեարկի Հիլարի Քլինթոնի օգտին»
WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը
Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց
Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Դիտումների քանակը` 3944