«Կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման առաջնագծում և առանցքում»

 

Տնտեսական և սոցիալական կայունության, արդյունավետության տեսակետից կանայք պետք է լինեն համավարակից հետո վերականգնման գործընթացների առաջնագծում և առանցքում,  –  ասել է  ՄԱԿ-ի Գլխավոր քարուղար Անտոնիո Գուտերեշը Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ  Town hall  ձևաչափով վիրտուալ քննարկման  ընթացքում: Քննարկումը  նվիրված էր համավարակի դեմ պայքարում կանանց  մասնակցության  խնդիրներին  Կայուն զարգացման համատեքստում: 

 

 ՄԱԿ-ի ղեկավարի խոսքով,  ճգնաժամը կառավարող թիմերը, որտեղ գերակշռում են տղամարդիկ, կառաջակեն լուծումներ, որոնցում գերակշռում է տղամարդկանց շահը: Նա  շեշտել է, որ «գենդերային անհավասարությունը իշխանության  հարց է», և  այդ առումով, կանանց լիարժեք ներկայացուցչությունն ու ղեկավարումը նախապայման են առաջ շարժվելու համար:

 

 

Համավարակի ազդեցության կործանարար պատկերը

 

 

ՄԱԿ-ի ղեկավարը ներկայացրել է այն սոցիալական և տնտեսական  ազդեցության կործանարար պատկերը, որը COVID-19 համաճարակն ունեցել է կանանց իրավունքների, մասնավորապես առավել խոցելի, մարգինալացված և ամենաաղքատ կանանց խմբերի վրա:

 

 

Նա խոսել է գենդերային բռնության մասին, ինչպես տան ներսում, այնպես էլ առցանց, անդրադարձել  է նաև դպրոցների փակման հետևանքով և տարեցների խնամքի ծառայությունների դադարեցման պատճառով անհավասարությունների խորացման և 12 միլիոն կանանց սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների անմատչելիության խնդիրներին:

 

 

Վկայակոչելով «ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալները,  նշել է , որ, ըստ դրանց,   համաճարակի հետևանքով մինչև տաս միլիոն աղջիկ ավելի շատ մանկահասակ հարսնացու դառնալու վտանգի տակ է:

 

 

Նրա խոսքով` որպեսզի յուրաքանչյուրը կարողանա վայելել արժանապատիվ և ապահով կյանք առողջ մոլորակի վրա, անհրաժեշտ է «վերագործակցել» քաղաքականությունները`  հիմնվելով Կայուն զարգացման 2030 օրակարգի վրա:

 

 

«Մենք չենք կարող խոսել ներառական և բազմակողմանի զարգացման  մասին՝ առանց ներառելու աշխարհի բնակչության կեսին», – ասել է նա:

 

 

Օգտագործեք պահը. հինգ գործողություն կայուն զարգացման ճանապարհին

 

 

Փորձելով «վերաիմասավորել» Կայուն զարգացման նպատակների գործողությունների տասնամյակը և ճանապարհ գծել դեպի ավելի հավասար, արդար, ներառական, կայուն հասարակություններ և տնտեսություններ, Գլխավոր քարտուղարը հանդես է եկել վերփոխման հինգ  գործողությունների մասին, որոնց հիմքում կանանց ներկայացուցչությունն է, մասնակցությունը և առաջնորդությունը:

 

 

Մասնավորապես, նա կոչ է արել

  • չեղյալ համարել խտրական օրենքները,
  • ձեռնարկել կոնկրետ քայլեր կանանց հավասար ներկայացվածությունն ապահովելու համար,
  • խթանել կանանց տնտեսական ինտեգրացիան հավասար աշխատավարձով,
  • ընդլյայնել պայքարը կանանց նկատմամբ բռնության դեմ ֆինանասական միջոցների, ավելի արդյունավետ քաղաքականություն և քաղաքական կամքի միջոցով և
  • աջակցություն  ցուցաբերել երիտասարդ կին ղեկավարներին:

 

 

«Հույսի նշաններ»

 

 

Անդրադառնալով համավարակի հաղթահարման  խնդրին,  Գուտերեշն ասել է, որ պատվաստանյութերը, որոնք «մշակվել են ռեկորդային ժամանակում», «այժմ հույս են ներշնչում»: Բայց համավարակից հետո   նախկին «նորմալ», հաճախ խտրական, անարդար և անկայուն  կյանքին վերադառնլու փոխարեն՝ նա ընդգծել է «ավելի անվտանգ, արդար, ավելի ընդգրկուն և հավասար աշխարհ» շարժվելու կարևորությունը:

 

 

Անհրաժեշտ են կանանց գաղափարները

 

 

Միջոցառումը հյուրընկալող ՄԱԿ-ի Կանանց Գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան արձագանքել է ՄԱԿ-ի ղեկավարին ՝ ասելով, որ COVID-19 «տղամարդիկ չեն կարող լուծել միայն առանց կանանց պատկերացումների ու գաղափարների,  և կոչ է արել նստաշրջանի  համաձայնեցված եզրակացություններում  կարևորել  կանանց ներգրավումն ու ներառումը համավարակի  դեմ պայքարի գործընթացներում:

 

Քննարկումն ամբողջությամբ հասանելի է այս հղումով

 

***

 

ՄԱԿ-ի  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  65-րդ նստաշրջանը ընթանալու է մարտի 15-ից 26-ը՝ մեծամասամբ առցանց հանդիպումների ձևաչափով, ներառյալ՝ նախարարական 4 կլոր սեղան-քննարկումներ։ Նստաշրջանի շրջանակում ընթանում են նաև անդամ երկրների, ՄԱԿ կառույցների կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների զուգահեռ ֆորումը։ Նստաշրջանի օրակարգի գերակա թեման է. «Կանանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքում և որոշումների կայացմանը, ինչպես նաև բռնության վերացումը՝ գենդերային հավասարության հասնելու և բոլոր կանանց և աղջիկների հզորացման համար»: Բացի այդ   հանձնաժողովը կանդրադառնա նաև «Կանանց հզորացումը և կայուն զարգացման հետ կապը»  60-րդ նստաշրջանում ընդունված   համաձայնեցված եզրակացություններին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը

 

 

Դիտումների քանակը` 1059

Գլխավոր էջ