WomenNet.am –ը ներկայացնում է  կին նորարարների թոփ տասնյակը

Ներկայացնում ենք  WomenNet.am կայքի կողմից   հայտարարված  «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»լրագրողական նյութերի մրցույթի արդյունքներով  ձևավորված    կին նորարարների թոփ տասնյակը:

 

 

 

 

Լրագրողներ՝ 

Սոնա Մարտիրոսյանի,  Լիա Խոջոյանի, Արման Ղարիբյանի, Մարիաննա Ղահրամանյանի, Գայանե Սարգսյանի,  Անուշ Ներսիսյանի,  Մարջան Չոբանյանի  լրագրողական աշխատանքների  շնորհիվ  

կին նորարարների  թոփ տասնյակում  ընդգրկվել են.  

 

Շուշան Գրիգորյանը ,  ով  «Կին նորարարներ»  ֆեյբուքյան էջի «դեմքը»  դարձավ, իր «Pepen»  թիմի հետ միասին  մշակում է անիմացիոն խաղալիքի հավելվածային տարբերակ, որը թույլ կտա եղած կադրերից առավել հեշտ տարբերակով անիմացիոն ֆիլմ ստանալ:

 

Կարդացեք ավելին . 

 

 «Pepen»-ոտ  աղջկա երազանքներն ու հաղթանակները, հեղ. Սոնա Մարտիրոսյան

 

Լարիսա Հովհաննիսյանը, ում կողմից  հիմնադրած «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը միավորեց բազմամթիվ անձնվեր երիտասարդ մասնագետներին  մեկ գաղափարի շուրջ. կրթական հավասար հնարավորություններ ապահովել  Հայաստանում ապրող բոլոր երեխաների համար՝ անկախ բնակության վայրից կամ սոցիալական վիճակից: 

 

Կարդացեք ավելին . 

 

Փոխել երկիրը՝ կրթության միջոցով. Լարիսա Հովհաննիսյանի անվերապահ սիրո ֆենոմենը, հեղ. Սոնա Մարտիրոսյան

 

 

Մելանյա Եփրեմյանը , ով  Վարդենիս քաղաքում ստեղծել է «Մանկան զարգացման կենտրոնը», որտեղ ոչ միայն անվճար վերականգնողական բուժում ստանալու, այլև իրենց ժամանցը կազմակերպելու հնարավորություն են ստացել Վարդենիս քաղաքի ու հարակից համայնքների երեխաները:

 

 

Կարդացեք ավելին . 

 

Մելանյա Եփրեմյան. Վարդենիսում «հեղափոխություն» արած կինը, հեղ. Սոնա Մարտիրոսյան/ աջից/

 

 

Էմմա Մարաշլյանը, ով  կյանքի կոչելով   ազգային տարազով լուսանակարվելու իր  գաղափարը    վերակենդանացրեց հայկական տարազն ու հետաքրքրությունը դրա նկատմամբ, լուսանկարչական նոր մշակույթ ձևավորեց:

 

Կարդացեք ավելին . 

 

Էմմա Մարաշլյանի հինն ու նորը համադրելու արվեստը, հեղ. Լիա Խոջոյան

 

 

Վարդուհի Հարությունյանը, ով հիմնադրելով   իր գործընկերների հետ  «BusyMom»  խորհրդանշական անվանմամբ կենտրոնը  օգնում է  երեխաների խնամքով զբաղված երիտասարդ մայրիկներին   վերագտնել իրենց տեղը աշխատաշուկայում:  «Նրանք  գալիս են կենտչոն   իրենց երեխաների հետ միասին և մինչ մի սենյակում փոքրիկները  խաղում և զվարճանում են, մյուս սենյակում մայրերը ստանում են իրենց հետագա կարիերայի համար անհրաժեշտ գիտելիքները: 

 

 

Կարդացեք ավելին . 

 

Վարդուհի Հարությունյան.  «Մենք օգնում ենք երիտասարդ մայրերին գտնել իրենց տեղը աշխատաշուկայում», հեղ. Լիա Խոջոյան / կենտրոնում/

 

 

Զարուհի Փոստանջյանը, ով   ոչ մի կերպ  չի տեղավորվում կնոջ տեղի ու դերի մասին կարծրացած պատկերացումներում՝ հանդես գալով Հայաստանի քաղաքական դաշտի համար  նորարար մոտեցումներով և ստանձնելով  «կանոններին չենթարկվողի», այսպես կոչված,  rule breaker –ի դերը:

 

 

Կարդացեք ավելին . 

 

Զարուհի Փոստանջյան. «Մենք ասում ենք՝ ոչինչ, եթե նույնիսկ տղամարդիկ վախենում են, թող կանգնեն մեր թիկունքում», հեղ. Արման Ղարիբյան

 

 

 

Սոֆի Մեհրաբյանը , ով  30 տարուց ավելի է, ինչ աշխատում է ՏՏ ոլորտում՝  հավատարիմ մնալով  իր կրեդոյին. երբեք կանգ չառնել, չդադարել սովորել, միշտ շարժվել դեպի առաջ։ Հանդիսանալով  «Մակադամիան Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն նա օրինակ է  ծառայում երիտասարդ  աղջիկների համար ՝ նորարար գաղափարներ  առաջ տանելով  ծրագրային ապահովման բնագավառում:

 

 

Կարդացեք ավելին . 

 

Սոֆի Մեհրաբյան. «Ապահովիր քո աճը ամեն օր մեկ տոկոսով, ամեն օր նոր բան սովորիր»  , հեղ. Մարիաննա Ղահրամանյան

 

Լուսինե Նալբանդյանը,  ագրոէկոլոգ,  ում գլխավորած  Օրգանական պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ORWACO հայաստանյան   ընկերությունը  աշխարհում միակն է, որը սնկարտադրությունում օգտագործված կոմպոստը վերածում է օրգանական պարարտանյութի, այն էլ՝ արտադրական ծավալներով:

 

 

 

Կարդացեք ավելին . 

 

Լուսինե Նալբանդյան.  «Օժանդակությունը  կարող է լինել նաև չխանգարելու տեսքով», հեղ. Գայանե Սարգսյան /ձախից/

 

 

 

Գոհար Մնացականյանը, ով իր համախոհների հետ միասին  իրագործել է  Սևան քաղաքում «Բոհեմ» արվեստանոց-թեյարանի գաղափարը ՝  լուծելով  քաղաքի երիտասարդության համար ոչ միայն  հանգստանալու վայրի, այլ հետաքրքիր  մշակութային ժամանցի խնդիրը:

 

 

Կարդացեք ավելին . 

 

Գոհար Մնացականյանի «Բոհեմ»-ն  ընդդեմ քաղաքը լքելու ցանկության , հեղ. Մարջան Չոբանյան / աջից/

 

 

Շաղիկ Ռասթգելենյանը, ով  Սիրիայից գալով Հայաստան ոչ միայն իրագործեց իր երազանքները, այլ իր սիրիահայ  ընկերուհիների հետ միասին  օգնում է  ճանաչելի դարձնել  Հայաստանը աշխարհում՝ իրագործելով   սոցիալական ցանցով «Live-love Armenia» /«Ապրիր, սիրիր Հայաստանը» / նախագիծը, որն այսօր համացանցում արդեն 40 հազար  համակիր ունի:

 

Կարդացեք ավելին . 

 

Շաղիկ Ռասթգելենյան . «Ես այս  հողից  ուժ ու զորություն եմ ստանում» , հեղ. Անուշ Ներսիսյան/ աջից/

 

 

***

 

Հիշեցնենք,  որ  «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»լրագրողական նյութերի մրցույթը  մեկնարկել էր 2017 թվականի դեկտեմբերին «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակում, որը անցկացվում է WomenNet.am – կայքի կողմից  Lush Charity Pot բարեգործական նախաձեռնության աջակցությամբ:

 

 

 

Մրցույթին ներկայացվել են մի քանի տասնյակ պատմություններ, որոնք պատմում են  այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով  և օրինակով փոփոխություններ են բերում հասարակության, համայնքի և երկրի կյանքում: Նյութերը հրապարակվել են WomenNet.am կայքում և   տարածվել  «Կին նորարարներ» ֆեյսբուքյան էջի միջոցով:   Լավագույն տաս նյութերի հեղինակները և այդ նյութերում   ներկայացված  նորարար կանայք արժանացել են խրախուսական մրցանակների: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին:

 

WomenNet.am

 

Տեսանյութը՝ Լիլիթ Քոչինյանի

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

WomenNet.am –ը ներկայացնում է  հայ կին նորարարների թոփ տասնյակը

 

Հայ կին նորարարների թոփ տասնյակ մրցանակաբաշխություն  / լուսանկարներ 

 

Հայտնի  են «Հայ կին նորարարների թոփ տասնյակ»-ի մրցանակակիրները

 

Դիտումների քանակը` 5512

Գլխավոր էջ