The New York Times–ը եւ The Guardian-ը ներկայացնում են հայերի պատմություններ
Բրիտանական The Guardian թերթն իր ընթերցողներին առաջարկել է ներկայացնել Ցեղասպանության հետ կապված իրենց պատմությունները: Մեդիամաքս գործակալության տեղեկացմամբ թերթն արդեն իսկ ավելի քան 500 պատմություններ էստացել այն մասին, թե ինչպես կոտորածը կանխորոշեց հայ ընտանիքների զարգացման հետագիծը առաջիկա 100 տարվա համար: Շատերը նաեւ երախտագիտություն են հայտնել The Guardian-ին նրա համար, որ ուշադրություն է դարձրել այդ թեմային: Ընթերցողներից մեկն էլ գրել է, որ աշխարհում գրեթե չկա հայկական ընտանիք, որը չունի 1915թ-ին վերաբերող պատմություններ…
The Guardian-ի պատմություններն այստեղ
Հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգների պատմություններն ՝ իրենց ընտանիքների մասին ներկայացնում է նաեւ The New York Times- ը: Կան նաեւ պատմություններ թուրք ընտանիքների մասին, ովքեր փրկել են հայերին:
Panorama.am –ը ներկայացրել է այդ պատմություններից մի քանիսը ՝ հայերեն թարգմանությամբ .
«Նա խնդրեց, որպեսզի իրեն հողին չհանձնենք թուրքական փամփուշտի հետ միասին»…
«Իմ մեծ մայրը` Ագուլին Թաթուլյանը, ծնվել է 1900 թվականին Հադջին գյուղում` Թուրքիայի հարավում: Հայոց ցեղասպանության ժամանակ իրեն եւ գյուղը թուրքերից պաշտպանելու համար նա սափրել էր գլուխը եւ հագել իր զոհված փեսացուի հագուստը: Նա հրազենային վնասվածք էր ստացել, եւ այդ փամփուշտով ապրել 67 տարի: Պարեզամից հետո նա հաստատվել էր Հունաստանում, այնուհետեւ` Սիրիայում, 30 տարի ապրել Լիբանանում եւ 1969 թվականին տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 1986 թվականին մահանալուց առաջ նա պահանջել է, որպեսզի հողին չհանձնվի թուրքական փամփուշտի հետ միասին, որն այժմ տեղակայված է Հայաստանի թանգարանում: Այս պատմությունը ես իմացել եմ իր երկու որդիներից: 1985 թվականին նա հատուկ պարգևի է արժանացել նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից»…
«Մենք չէինք կարող նրան փրկել». Բիրսու Բասչիլար
«Իմ մահմեդական ընտանիքն առաջին աշխարհամարտի ժամանակ բնակվում էր Թուրքիայի Սիրիայի սահմանին մոտ գտնվող Քիլիս քաղաքում: Բազմաթիվ հայեր են անցել Քիլիս քաղաքով Հալեպում ապաստան գտնելու համար: Իմ մեծ տատը` Սամի Սանհը, այդ ժամանակ դեռահաս էր: Կյանքի առաջին հատվածը նա անց էր կացրել Քիլիսում, իսկ 1980-ական թվականներին վերջնականապես տեղափոխվել Նյու Ջերսի: Նա 90 տարեկան էր, երբ ընթրիքի սեղանի շուրջ տեղի ունեցավ հայերի մասին քննարկումը: Թեեւ նրա տեսողությունը եւ լսողությունն արդեն իսկ թուլացել էին, սակայն հիշողությունը հստակ էր: Մեծ տատս խոսակցությունը սկսեց` գովաբանելով հայ առեւտրականների վարպետությունը: «Նրանք լավագույն էին այդ ոլորտում: Մենք այդ ամենը կորցրեցինք, երբ նրանց արտաքսեցին»,- ասել է նա: Նա պատմեց, որ իր հայրը` Նաֆիզը, թաքցրել է բժշկի եւ նրա ընտանիքի, մինչեւ որ վերջիններս կարողացել են անվտանգ անցնել սահմանը: Նա նաեւ արտասվեց` խոսելով մեկ այլ սիրելի բժշկի մասին` նշելով, որ «մենք չկարողացանք նրան փրկել»: Ինձ համար փոքրիկ մխիթարություն է այն, որ իմ ընտանիքը փորձել է օգնել նրանց: Եվ անտանելի է ողբերգական ձեւով անհետացած այդ կյանքերի ցավը…»
Պատմություններն ամբողջությամբ՝ այստեղ
Հայերեն թարգմանությունը՝ այստեղ
Դիտումների քանակը` 4406